×


«Ես սիրում եմ եւ շարունակելու եմ սիրել դստերս». Էմմա Ռոբերթսը հորը չի հրավիրել իր հարսանիքին

Վերջերս Այդահոյում տեղի է ունեցել դերասաններ Էմմա Ռոբերթսի եւ Քոդի Ջոնի հարսանիքը։ Օրեր անց դերասանուհու հայրը՝ 70-ամյա Էրիկ Ռոբերթսը հայտնել է, որ նա հրավիրվածների թվում չի եղել:

«Ես սիրում եմ եւ շարունակելու եմ սիրել դստերս։ Նա իրավունք ունի սեփական հարսանիքը նշել այնպես, ինչպես ինքն է ցանկանում», - Ռոբերթսի խոսքերը մեջբերում է Page Six-ը։

Էմմայի մանկության տարիներին հայրն ակտիվորեն ներգրավված է եղել նրա կյանքում, բայց աստիճանաբար նրանց շփումն ընդհատվել է։ 2024 թվականի աշնանը Էրիկ Ռոբերթսը հայտնել է, որ իր կյանքում ամենաբարդ շրջանը եղել է դստեր հետ հարաբերությունների խզումը:


«Երիտասարդ տարիներին այնքան էլ լավ հայր չեմ եղել նրա համար: Դստերս չեմ աջակցել այն ժամանակ, երբ նա դրա կարիքն ուներ»,- նախկինում բազմիցս այս մասին պատմել է դերասանը:

Իսկ ահա իր հորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսին ու նրա ընտանիքին Էմման հարսանիքին հրավիրել է: Արարողությանը ներկա են եղել նաեւ Դեմի Մուրը, Սառա Փոլսոնը, Քրիստեն Ստյուարտը, Բիլլի Լուրդը, Էշլի Բենսոնն ու այլ հայտնիներ: 

Էրիկ Ռոբերթսն ու դերասանուհի Քելլի Քանինգեմը բաժանվել են, երբ նրանց դուստրն ընդամենը 7 ամսական էր: 

Կարդալ ավելին

Quality Sign BW