×


Նասիմ Նիկոլաս Թալեբ. Ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ

Լիբանանյան ծագումով հայտնի ամերիկացի գրող, վիճակագիր ու տնտեսագետ, «Սեւ կարապը» բեսթսելերի հեղինակ Նասիմ Նիկոլաս Թալեբը հրաժարվել է  դասախոսությամբ հանդես գալ Ադրբեջանում:

Այդ մասին նա տեղեկացրել է X սոցիալական ցանցում ու պատճառն այսպես մեկնաբանել. «Ինձ հրավիրել էին Ադրբեջանում դասախոսություն կարդալ։ Ես հրաժարվեցի, ու նրանք զգալիորեն բարելավեցին առաջարկի պայմանները՝ չհասկանալով իմ էթիկական սկզբունքները: Կարծում էին՝ այդ ամենը կփոխի որոշումս:  Ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ»:


Վարդանյանի գործով դատավճիռը Բաքվի ռազմական դատարանը հրապարակել էր 2026 թվականի փետրվարի 17-ին՝ նրան դատապարտելով 20 տարվա ազատազրկման: Դատարանը դատավճիռն ամբողջությամբ չէր ընթերցել։
 
Ավելի ուշ ընտանիքի միջոցով հասանելի դարձած դատավճռից պարզ է դարձել, որ Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 41 դրվագով՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 21 հոդվածների հիման վրա։
 
Վարդանյանը չի բողոքարկել դատավճիռը, քանի որ համարել է, որ դատավարությունը եղել է բեմադրված եւ կանխորոշված, իսկ ներպետական բոլոր միջոցները՝ անարդյունավետ:

Կարդալ ավելին

Quality Sign BW