Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի եւ ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի մարզիչ Տարոն Թովմասյանի ընտանիքը շուտով կհամալրվի:
Ամուսինները սպասում են իրենց երրորդ երեխային: Երեկ նրանք Ծաղկաձորում պարզել են փոքրիկի սեռը. Խուրշուդյանն ու Թովմասյանը տղա են ունենալու:
Զույգը եւս երկու որդի ունի:
Ավելի վաղ Bravo.am-ի հետ զրույցում ծանրորդը պատմել էր տղաների մայր լինելու առավելության մասին ու կատակով նշել. «Այնքան եմ երիտասարդ մնալու, որ արդեն հասուն տղաներիս հետ գնամ զբոսնելու, ու բոլորը զարմանան՝ ոչ թե նրանց ընկերուհին եմ, այլ մայրը: Ուրախանում եմ այդ մտքից ու ավելի շատ ցանկանում պահել երիտասարդական ավյունս»:


×
134






