Օրեր առաջ դերասանուհի եւ հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը նշել է 44-ամյակն ու այդ առիթով հավաքել ամենամտերիմ մարդկանց:
Այդ երեկոյից կադրերով է կիսվել ու իր կյանքում ընկերների կարեւորության մասին նշել երգչուհի Սոֆի Մխեյանը:
«Ընկերները պարզապես մարդիկ չեն, նրանք ուժ են ու հույս: Ընկերները հենարան են:
Իսկական ընկերները ժամանակով չեն չափվում, նրանք սրտով են չափվում։
Ընկերները նրանք են, ովքեր կիսում են թե՛ քո ուրախությունը, թե՛ տխրությունը, քեզ հետ ծիծաղում են, քեզ հետ լռում եւ ամենադժվար պահին պարզապես լինում կողքիդ։
Ընկերները կյանք են, հիշողություններ, ջերմություն, մարդիկ, որոնց շնորհիվ նույնիսկ ամենասովորական օրերը դառնում են առանձնահատուկ։ Ինչ լավ է, որ մենք ունենք իրար մեր կյանքում»,- գրել է Մխեյանը:
Լուսանկարները՝ Անդրանիկ Բեգլարյանի


×
163






