×


Թոմ Հոլանդը եւ Զենդայան Մեծ Բրիտանիայում փակ երեկույթ են կազմակերպել իրենց հարսանիքի պատվին

Դերասաններ Թոմ Հոլանդը եւ Զենդայան օգոստոսի 4-ին Մեծ Բրիտանիայի գյուղական կալվածքներից մեկում գաղտնի նշել են իրենց ամուսնությունը:

People ամսագիրը, հղում կատարելով իր աղբյուրին, հայտնել է, որ զույգը փակ երեկույթ է կազմակերպել տարեսկզբին տեղի ունեցած իրենց հարսանիքի պատվին:

«Թոմն ու Զենդայան Սուրեյ քաղաքում գտնվող շքեղ գյուղական Beaverbrook հյուրանոցում, որը տեղակայված է 370 հա տարածքի վրա եւ 56 սենյակ ունի, հավաքել են ընկերներին ու բարեկամներին: Ընդարձակ կալվածքը գտնվում է Հոլանդի հայրենի Քինգսթոն ափոն Թեմզա քաղաքի մոտակայքում՝ Լոնդոնի հարավ-արեւմուտքում», - նշված է հոդվածում:


Հուլիսին տված հարցազրույցում Հոլանդը հաստատել էր Զենդայայի հետ իրենց ամուսնության մասին լուրը։ Esquire-ը Հոլանդին հարցրել էր համացանցում տարածված հարսանեկան լուսանկարների մասին, որոնք ստեղծվել են արհեստական բանականության միջոցով: Դրանցում նորապսակները Կոմո լճի ափի են: Այդ նկարներն այնքան էին տարածվել, որ հասել էին դերասանի տատիկին, ով իբր նեղացել էր՝ կարծելով, թե իրեն չեն հրավիրել:

Լրագրողը հետաքրքրվել է Հոլանդից, թե արդյոք այդ կադրերի վերաբերյալ բացատրություն տվել է իր ընտանիքի անդամներին ու ընկերներին: 

«Ոչ, որովհետեւ բոլորը ներկա են եղել։ Գտել եմ իմ կեսին: Նա իմ լավագույն ընկերն է: Անչափ երջանիկ եմ, երբ կողքիս է: Երբեք նման աջակցություն ու հանգստություն չեմ զգացել»,- ասել էր դերասանը։ 


Զույգի հարսանիքի մասին լուրերն առաջին անգամ տարածվել էին մարտին, երբ այդ մասին հիշատակել էր Զենդայայի ոճաբան Լոու Ռոուչը։ Կարճ ժամանակ անց դերասանուհին կարմիր գորգին հայտնվել էր նշանադրության մատանիով։

Հոլանդն ու Զենդայան ծանոթացել են «Սարդ-մարդ» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Զույգը սկսել է հանդիպել 2021 թվականին։

Դերասանները վերջերս նկարահանվել են Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» ֆիլմում, Հոլանդը Տելեմաքոսի դերում է, իսկ Զենդայան՝ Աթենաս աստվածուհու:

Կարդալ ավելին

Quality Sign BW