Ներկայացնում ենք օգոստոսի 8-ից 14-ը կայանալիք երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ
«Azat Place»-ը հրավիրում է մակրամեի վարպետաց դասի, որի շրջանակում երեխաներն ու ծնողները միասին կստեղծեն գեղեցիկ ձեռագործ աշխատանք: Ծրագրում ներառված են նաեւ հեքիաթների ընթերցում, ինտերակտիվ առաջադրանքներ եւ այլ հետաքրքիր միջոցառումներ։
Օգոստոսի 8 եւ 9-ին, ժամը 16:00-ից
Հասցե՝ գյուղ Փարպի, Սահակ Թորոսյան 96
Մուտքավճարը երեխաների համար՝ 5000 դրամ, մեծահասակների՝ 2000 դրամ:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով:
ԱՐՇԱՎՆԵՐ
Թաքնված ջրվեժ եւ Հաղարծին վանք
«4 Peaks Alpine Club» արշավական ակումբը երեխաներին եւ ծնողներին առաջարկում է մեկնել Տավուշի մարզ, որտեղ թեթեւ քայլարշավ կիրականացվի դեպի Թաքնված ջրվեժ, իսկ արշավի վերջում այցելելություն Հաղարծնի վանք։
Օգոստոսի 8-ին, ժամը 09:15-18։00
Տարիք՝ 5-14
Արժեքը՝ 9000 դրամ
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +374 55 93 44 44 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
ԹԱՏՐՈՆՆԵՐ
«Շատ քաղցած թրթուրը»
Օգոստոսի 8-ին, ժամը 16:30-ին
EduMind Studio
Տարիք՝ 2+
Հասցե՝ Ազատության 9Ա
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Գնդլիկ-բոքոնիկը»
Օգոստոսի 9-ին, ժամը 12:00-ին
Հեքիաթերեն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 098 54 69 66:
«Շունն ու Կատուն»
Օգոստոսի 9-ին, ժամը 16:00-ին
Բեբուկ շարժական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Անգլիական այգի
Տոմսերի արժեքը՝ 4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Էդին սովորում է թռչել»
Օգոստոսի 9-ին, ժամը 11:00-ին
Խաղարան
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան 3, Լոֆթ
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 093 602022:
ԿԻՆՈ
«Մոանա»
Մոանան պատասխանում է օվկիանոսի կանչին։ Կյանքում առաջին անգամ նա իր կղզու՝ Մոտունուիի խութերից այն կողմ է մեկնում՝ հայտնի կիսաստծո՝ Մաուիի հետ։ Նրանց սպասում է անմոռանալի ճանապարհորդություն:
Տարիք՝ 6+
Գնել տոմս՝ այս հղումով:


×
76






