×


Դիանա Մալենկոյի եւ Էմմա Հակոբյանի լուսանկարները՝ Սեւանից

Թատրոնի եւ կինոյի դերասանուհի, հաղորդավար Դիանա Մալենկոն սիրում է ամառային հանգիստն անցկացնել Սեւանում: Նա սովորաբար օգոստոսին մեկ ամսով տեղափոխվում է իր սիրելի վայր ու այնտեղ վայելում ամռան վերջին ամիսը:


Այս տարին էլ բացառություն չի եղել: Նրան միացել են նաեւ ընկերներն ու քույրը՝ Յունոնա Մալենկոն: Ընկերուհին՝ հաղորդակցության մասնագետ, նախկին հաղորդավարուհի Էմմա Հակոբյանը նրան սովորաբար ընկերակցում է հանգստյան օրերին:


«Երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ՝ արեւ, ջուր, միլիոն տարվա ընկերուհիդ»,- գրել է Մալենկոն:

Ավելի վաղ Bravo.am-ին տված հարցազրույցում Մալենկոն  պատմել էր իր ամառային սիրելի արարողակարգերի մասին. «Միշտ օգոստոսին մեկ ամսով Սեւան եմ գնում: Այդ ընթացքում գրեթե կոշիկ չեմ հագնում, անգամ փշերի միջով եմ քայլում: Երկու օր ոտքերդ ցավում են, բայց հետո սովորում ես, ու կոշիկը սկսում է խանգարել: Այլ բան է, երբ հողին կանգնած ես կոշիկներով, եւ մեկ այլ բան՝ լրիվ բոբիկ: Երկու տարբեր մարդ ես դառնում»:

Կարդալ ավելին

Quality Sign BW