×


81-ամյա մոդել Կարմենը կրկին պոդիում է բարձրացել :)

Կարմեն Դելլ’Օրեֆիսը փորձում է կոտրել այն կարծրատիպը, թե մոդելային գործունեությամբ կարելի է զբաղվել միայն երիտասարդ տարիքում:): 81-ամյա մոդելն օրերս էլ հագուստ ցուցադրելու համար երկու անգամ պոդիում է բարձրացել Նյու Յորքում կայացած նորաձեւության շաբաթվա շրջանակում: 

81-ամյա մոդել Կարմեն Դելլ’Օրեֆիսը


Նա նորաձեւության աշխարհում հայտնվել է 15 տարեկանում եւ այսօր էլ չի ցանկանում թողնել սիրելի աշխատանքը: Մեկ առիթով մոդելը հետեւյալն է ասել. “Ուզում եմ մահանալ բեմում` բարձրակրունկ կոշիկներով: Միգուցե հիմարություն է, բայց ես հաճույք եմ ստանում գործիցս ու վայելում եմ ամեն վայրկյանը: Եվ ամենից կարեւորն այն է, որ ստացվում է”:

Կարմեն Դելլ’Օրեֆիսը


1947 թվականին “Vogue” ամսագրի շապիկին հայտնված կինը բացահայտում է իր գեղեցկության գաղտնիքները: Կարմենը չի թաքցնում, որ նման այս տարիքում նման տեսք ունենալու համար դիմել է պլաստիկ վիրաբույժների օգնությանը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW