19-ամյա Գայանե Մարտիրոսյանը` Angel բեմական անվամբ հանդես եկող երգչուհին, դադարից հետո որոշել է նորություններով ներկայանալ` նոր տեսահոլովակ, նոր ֆոտոշարք, նոր դեր սերիալում եւ այլն:
Էնջլը
Աղջկան այս ասպարեզում աջակցում է իր մայրը` ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը, որն էլ լինելու է դստեր տեսահոլովակի ռեժիսորը: Էնջլի նոր` “Երկնքից” երգի հեղինակը Գիսանե Պալյանն է: Երգչուհու փոխանցմամբ` ռոք-բալադի տեսահոլովակի կադրերը նկարահանվել են Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում ու Հոլանդիայում. “Վերջերս այս երկրներում փոքրիկ մենահամերգներ եմ ունեցել, ընթացքում նկարել ենք կադրերը: Քանի որ մայրս այնտեղ չէր նկարահանումների ժամանակ, այստեղ մի հատված էլ պետք է նկարենք եւ մոնտաժենք: Երգը սիրային թեմայով է”:
Տեսահոլովակի պրեմիերան եւ շնորհանդեսն Էնջլը պատրաստվում է կազմակերպել իր ծննդյան օրը` հուլիսի 18-ին. “Ուզում եմ 20-ամյակիս առիթով մեծ փարթի անել` հագուստի ցուցադրությամբ ու այլ շատ բաներով”: Angel-ի խոսքերով` երգիչ Հայկոն իր համար ռիթմիկ երգ է գրել, որը նույնպես կունենա տեսահոլովակ:
“Ինձ հետագայում կինոյում եմ պատկերացնում”. Էնջլ
Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողուհին, ինչպես նախկինում, այժմ եւս նկարահանվում է սերիալներում: “Ես ինձ կինոյում եմ պատկերացնում, ուղղակի հիմա սերիալում նկարահանվելու առաջարկներ են լինում”,-նշել է նա ու հավելել, որ ուսումը Միացյալ Նահանգներում շարունակելու մեծ ցանկություն ունի:
Հրեշտակային բեմական անունը երգչուհուն դուր է գալիս, փոխելու մտադրություն չունի, հիմնականում իրեն այդպես էլ դիմում են, իսկ կուրսում ու տանը՝ ե՛ւ Գայանե, ե՛ւ Էնջլ. “Անլուրջ կլինի, եթե հանկարծ փոխեմ անունս, ինձ դուր է գալիս: Հրեշտակի կերպարով շատ ֆոտոսեսիաներ եմ ունեցել, հիմա տարբեր փորձարկումներ եմ անում, որ չհոգնեցնեմ”:
Էնջլի նոր տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում է հուլիսի 18-ին` երգչուհու ծննդյան օրը
Angel-ի հավաստմամբ` իր հասցեին հնչած քննադատությունները ծանր չի տանում. “Անտարբեր չեմ, ինչպես ամեն մարդ, ես էլ հետեւում եմ, թե ինչ մեկնաբանություններ են գրում, ինչ կարծիքի են իմ կերպարների մասին, բայց ինքս չեմ խառնվում: Ուզում են, թող գնահատեն կամ ոչ”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները`Արտյոմ(TyomS) Հարությունյանի, Էնջլի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: