“Bershka”-ի եւ “Pull & Bear”-ի տեսականին այլեւս հնարավորություն ունես ձեռք բերել ապրանքանիշերի երեւանյան խանութ-սրահներից, որոնք տեղակայված են “Հրազդան” մարզադաշտի հարեւանությամբ գտնվող նորաբաց “Դալմա Գարդեն Մոլ”-ի երկրորդ հարկում:
Երեւանյան “Bershka”-ն տեղակայված է “Դալմա Գարդեն Մոլ”-ի երկրորդ հարկում
“Երկուսն էլ “Inditex” -ի ավելի երիտասարդական բրենդերն են` նախատեսված պատանիների եւ ուսանողության համար: Այս ընկերության 20-ից ավելի բրենդ այսօր ներկայացված է առեւտրի կենտրոնում, որոնց թիվը հետագայում կկրկնապատկվի”,- BRAVO.am-ին ասել է “Retail Group Armenia”-ի մարքեթինգի մենեջեր Արմինե Թադեւոսյանը:
Իսպանական հայտնի բրենդերի երեւանյան խանութ-սրահների տեսականին համապատասխանում է եվրոպական խանութներում ներկայացվածին. “Կարծում եմ, կարճ ժամանակ անց մեր երիտասարդները ոճի առումով ավելի արեւմտյան կլինեն, կլինի ոչ թե հագուստի, այլ անհատական ոճով արտահայտվելու խնդիր”,- նշել է Արմինե Թադեւոսյանը:
“Pull & Bear”-ի բրենդ մենեջեր Սալահը
““Pull & Bear” բրենդը ստեղծվել է 1991-ին: Վաճառքի կենտրոններ ունի մի շարք երկրներում, նախատեսված է հարմարավետ եւ ոճային հագուստ սիրող երիտասարդների համար”,- նշել է բրենդ մենեջեր Սալահը, իսկ երեւանյան խանութ-սրահի մենեջեր Նարեկ Ամիրխանյանը հավելել է` թեեւ բրենդը նախատեսված է 18-ից 25 տարեկան երիտասարդների համար, ունեն նաեւ ավելի մեծ տարիքի հաճախորդներ:
“Bershka” եւ “Pull & Bear” երեւանյան խանութների բացման առիթով հյուրասիրություն է տեղի ունեցել
“Երիտասարդը կարող է ոճային ու հարմարավետ հագնված դուրս գալ այստեղից` վճարելով մոտ 40. 000 դրամ”,- ասել է խանութ-սրահի մենեջերը. ““Pull & Bear”-ն ուրախ ու երիտասարդական է: Շոփինգի սիրահարները տեսականին ուսումնասիրելիս կլսեն նաեւ հատուկ այս բրենդի խանութների համար գրված երաժշտություն:)”:
““Bershka”-ն 1998-ից արտադրում է սպորտային ոճի հագուստ, որը բաժանվում է երկու խմբի. “Bershka”-ն ավելի դասական է, իսկ “BSK”-ը` սպորտային”,- ասել է երեւանյան խանութ-սրահի մենեջեր Նունե Բարսեղյանը.“30.000 դրամի սահմաններում կարելի է գնել որակյալ տաբատներ, վերնաշապիկներ, աքսեսուարներ եւ այլն”:
“Bershka” եւ “Pull & Bear” երեւանյան խանութները բացվել են
“Bershka” եւ “Pull & Bear” երեւանյան խանութ-սրահները գործելու են ամեն օր, տեսականին թարմացվելու է շաբաթը երկու անգամ, իսկ սեզոնի վերջում կգործի զեղչային ճկուն համակարգ:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: