Արդեն երկրորդ տարին Երեւանի Մոսկովյան 28 հասցեում գործող ChocoLab զարգացման եւ զվարճանքի կենտրոնը` Վորլդ Վիժն Հայաստանի նախաձեռնությամբ, կազմակերպում է շոկոլադի պատրաստման արտագնա միջոցառումների շարք` Հայաստանի մարզերի մի շարք մանկապարտեզների երեխաների համար:
ChocoLab-ի համայնքային ուղեւորությունները սկսվել են մարտ ամսին եւ կտեւեն մինչեւ 2020 թվականը: 1-1.5 ժամ տեւողությամբ շոկո-սեսիաների ընթացքում ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերում ընդգրկված երեխաները, աշխատելով շոկոլադի հետ, դրան հաղորդում են իրենց նախընտրած ձեւն ու գույնը՝ ստանալով շոկոլադե տարբեր ֆիգուրներ:
Շոկոմիջոցառումներ մարզերի մանկապարտեզներում
«Մենք շատ ուրախ ենք, որ Վորլդ Վիժն Հայաստան-ի աջակցությամբ կարող ենք շոկոլադե սեանսներ անցկացնել մարզերի երեխաների համար: Մեր առաջին մարզային սեանսները ցույց են տալիս, որ ծրագիրը հաջողություն կունենա, քանի որ տեսնում ենք երեխաների ոգեւորությունն ու ուրախությունը: Թեեւ երեխաները աշխատում են մարզիչների օգնությամբ, մեծ ուշադրություն է հատկացվում նրանց ստեղծարար մտքին: Շոկոլադի պատրաստումը նպաստում է նաեւ խմբային միջավայրում աշխատելու ունակության, մանր մոտորիկայի զարգացմանը, ինչու ոչ, նաեւ թույլ է տալիս դրսեւորել առաջնորդության հատկանիշներ»,-BRAVO.am-ին ասաց ChocoLab-ի հիմնադիր-տնօրեն Ռոզա Միրաքյանը։
ChocoLab-ի հիմնադիր-տնօրեն Ռոզա Միրաքյանը
Ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել միջոցառումներ երեք տարիքային խմբերի երեխաների համար / 0-5, 6-14, 14 եւ բարձր/: Միջոցառումները միտված են քայլ առ քայլ երեխաներին կրթելուն եւ համայնքի զարգացման աշխատանքներում ընդգրկելուն: Ի շնորհիվ այս նախաձեռնության` հատկապես 6-18 տարեկան երեխաները կսովորեն մտածել եւ գործել ոչ ստանդարտ մեթոդներով` ինչն իր հերթին կարող է օգնել երեխաներին բարեփոխելու իրենց համայնքը:
BRAVO.am
Լուսանկարները՝ ChocoLab-ի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: