×


“Compass band”-ը կմասնակցի “Մանկական Եվրատեսիլ 2012”-ին

“Compass band”-ի հիմնական կազմն իր “Sweetie baby” երգով համապատասխանում է մրցույթի կանոններին եւ կմասնակցի Ամստերդամում կայանալիք “Մանկական Եվրատեսիլ 2012” երգի մրցույթին. այս տեղեկությամբ հաղորդագրություն է տարածել “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, որը ներկայացնում ենք ստորեւ.

Գոհար Գասպարյանը եւ "Compass band"-ը

“Ժնեւում Եվրոպական հեռարձակողների միության սպորտային ամենամյա համաժողով գործուղման ընթացքում տեղեկացա “Մանկական Եվրատեսիլ 2012”-ի Հայաստանյան եզրափակիչ փուլի հաղթող “Compass band”-ի վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին, ըստ որի խմբի անդամներից մեկի տարիքը չի համապատասխանում մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներին:

Ամստերդամում կայանալիք “Մանկական Եվրատեսիլ 2012”-ի երգի մրցույթում իրավունք ունեն մասնակցելու 10-ից 15 տարեկան երեխաները: Մրցույթի Հայաստանյան նախընտրական փուլին հայտ ներկայացրած “Compass band-ի կազմը բաղկացած է 4 հոգուց. 13-ամյա Դավիթ Պարոնիկյանը, 13-ամյա Արշավիր Գրիգորյանը, 13-ամյա Արամ Ծատուրյանը եւ 13-ամյա Աբրահամ Ազնաուրյանը: Հայաստանի հանրային հեռուստաընկերության “Մանկական Եվրատեսիլ”-ի հանձնաժողովի նախնական լսումների արդյունքում “Compass band”-ի “Sweetie baby” երգն անցել է մրցույթի եզրափակիչ փուլ:

"Compass band"-ը

Մրցույթի եզրափակիչ փուլում “Compass band”-ի պրոդյուսեր Զառա Պետրոսյանի նախաձեռնությամբ խմբի ելույթի բեմականացման համար որպես շեյքերահար խմբի կազմի հետ ելույթ է ունեցել Միքայել Վարոսյանը, որի 10 տարին, ինչպես հետագայում պարզվել է, պետք է լրանա միայն 2013 թվականի հուլիս ամսին:

Նկատի ունենալով, որ ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի “Եվրատեսիլ”-ի ներպետական նախընտրական փուլերում հանդիպում են տարիքային եւ այլ անհամապատասխանություններ` խնդրի մասին տեղեկացրել ենք “Մանկական Եվրատեսիլ”-ի ղեկավար Սիտցե Բեքերին: Վերջինս նշել է, որ Հայաստանյանի եզրափակիչ փուլի հաղթող “Compass band”-ի հիմնական կազմն իր “Sweetie baby” երգով համապատասխանում է մրցույթի կանոններին եւ կարող է մասնակցել Ամստերդամում կայանալիք “Մանկական Եվրատեսիլ 2012”-ի երգի մրցույթին, իսկ Միքայել Վարոսյանի մասնակցության հարցը կքննարկվի վերահսկող խմբի ժողովում”,-գրել է "Եվրատեսիլ"-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW