DJ Smoke-ը եւ Գայանեն հինգ տարի է՝ կապված են ամուսնական թելերով: Արմեն Ալքամյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ պատվով հաղթահարել են հետաքրքիր փորձությունների առաջին շրջանն ու ամուր ընտանիքի հիմք դրել.«Ժամանակն ակնթարթորեն անցավ: Երեխայի ծնունդից հետո չզգացինք, թե ինչպես թռան տարիները»:
DJ Smoke-ի ընտանիքը
Հոբելյանն ամուսիններն աշխատանքային մթնոլորտում են անցկացրել. «Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը հարսանիքի էի հրավիրված նույն այն վայրում, որտեղ հինգ տարի առաջ իմ հարսանիքն էր, հանդիսավարն ու երաժիշտները նույնպես նույնն էին:): Երեկոյան շատ ուշ վերադարձա: Կնոջս համար ծաղիկներ էի գնել, արթնացրի ու շնորհավորեցի: Քնաթաթախ էր եւ զարմացավ, թե ինչ առիթ ունենք:)»,-պատմել է նա:
Զույգը հատուկ առիթների չի սպասում միմյանց նվերներ մատուցելու համար.«Համ էլ՝ մենք իրար համար տեղով նվեր ենք:): Մենք կյանքից լավագույն նվերն ենք ստացել՝ մեր սերը, համերաշխ ընտանիքն ու մեր տղան: Ամուսնության առաջին ամիսներին հաճախ էինք վիճում: Ժամանակի ընթացքում Գայանեն հասկացավ, որ տնից շատ բացակայելն իմ աշխատանքի բնույթից է, ու համակերպվեց»:
DJ Smoke-ի ընտանիքը
Նրանց ներդաշնակ հարաբերություններին գրեթե ոչինչ չի խանգարում. «Հազվադեպ ենք կռվում: «Քեն քշել» չունենք: Վիճում ենք ու հաջորդ վայրկյանին հաշտվում: Այսքան ժամանակ ամենաերկարը, որ նեղացած ենք մնացել իրարից, տեւել է 3-4 ժամ: Կարող է շատ բորբոքված խոսենք, երկրորդ պահին միասին հավեսով սուրճ խմենք:)»:
Ամուսինները հաճախ են միմյանց սեր խոստովանում.«Օրը մի քանի անգամ ասում ենք, որ սիրում ենք: Շատ ջիգյարով զույգ ենք:): Հաճախ ենք իրար փաղաքշական բառերով դիմում ՝ կյանքս, սերս, ազիզ, մեռնեմ ջանիդ, հոգիս… Մեր ընտանիքում ջան ենք ասում ու ջան լսում»:
Խոսելով ընտանիքի համալրման մասին՝ Արմենը նշել է.«Տղաս դեռ փոքր է, շատ է կապված մեզ, մի քիչ էլ մեծանա, նոր այդ ուղղությամբ կմտածենք: Այժմ միայն իրենով ենք տարված: Թող մեծանա, ինքն ասի՝ քույրիկ, թե եղբայր է ուզում: Որ օրն ուզեց, ստեղծելը դժվար չի. 15 րոպեի խնդիր է:)»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի / Bravo.am /
Լուսանկարները տրամադրել է DJ Smoke-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: