×


Dalma Garden Mall. Շոփինգը Հայաստանում հինգ տարեկան է

Արդեն հինգ տարի է Երեւան քաղաքում իր ակտիվ գործունեությունն է ծավալում Հայաստանի առաջին մեծ եւ նոր ձեւաչափի զվարճաառեւտրային համալիրը` Dalma Garden Mall-ը: Հետաքրքիր ժամանց, հաճելի մթնոլորտ, ուրախ տրամադրություն, նորաձեւություն, շոփինգ, նոր ճաշակ եւ մշակույթ. այս ամենը կարող եք գտնել հենց այնտեղ` Dalma Garden Mall-ում: Շնորհիվ Հայաստանում առաջին մոլի՝ հասանելի դարձան աշխարհահռչակ Inditex ընկերության հայտնի ապրանքանիշները, որոնց թվում են Zara, Massimo Dutti, Stradivarius եւ այլ հայտնի բրենդներ:

Պատահական չէ, որ Dalma Garden Mall-ն անվանում են զվարճաառեւտրային համալիր, քանի որ այսօր արդեն այն դարձել է նաեւ տարբեր միջոցառումների՝ համերգների, ցուցահանդեսների, շնորհանդեսների, նորաձեւության ցուցադրությունների եւ այլ հանդիսությունների անցկացման վայր, որտեղ ելույթ են ունենում նաեւ ճանաչված օտարերկրյա աստղեր։


Dalma Garden Mall-ի մշակութային ժամանցի մասն է կազմում կինովարձույթի խոշոր օպերատոր Սինեմա Սթար կինոթատրոնը, որտեղ կինոսերները հնարավորություն ունեն դիտելու տեխնիկապես բարձ որակով նոր ֆիլմեր: Այսպիսով՝ Dalma Garden Mall-ի շնորհիվ Հայաստան եկավ կինոդիտման նոր մշակույթ:

Հատկանշական են նաեւ Dalma Garden Mall-ում ավանդույթ դարձած մասշտաբային խաղարկությունները: Հինգ տարի շարունակ մոլում կազմակերպվել են առեւտրի ոլորտում նախադեպը չունեցող մեգա խաղարկություններ, որտեղ խաղարկվել են հինգ Mercedes-Benz ավտոմեքենաներ, արժեքավոր իրեր, ուղեգրեր։

Գործունեության հենց սկզբից Dalma Garden Mall-ը ստեղծել է հարմարավետ եւ հաճելի միջավայր` համագործակցելով այնպիսի ճանաչված ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Mercedes-Benz-ի հայաստանյան ներկայացուցիչ Ավանգարդ Մոթորս ընկերությունը, Armenia Marriott-ը, Evocabank-ը եւ այլն։

Ընդլայնելով գործունեության շրջանակը՝ շուտով Dalma Garden Mall-ի տանիքը կվերածվի նոր հետաքրքիր ժամանցի վայրի, որտեղ լինելու է այնպիսի սահադաշտ, որը կգործի ամբողջ տարվա ընթացքում։ Այս ամենին զուգահեռ կբացվեն նոր սրճարաններ եւ ռեստորաններ, մանկական խաղահրապարակ։ Այսպիսով՝ Dalma Garden Mall-ը կպարգեւի իր հաճախորդներին առեւտրի եւ ժամանցի ընտրության այլընտրանքային հնարավորություն։






BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW