×


Dalma Garden Mall-ը կնվիրի ուղեւորություն դեպի Եվրոպա

Dalma Garden Mall-ը այս ամառ եւս չի դադարում հաճելիորեն զարմացնել իր այցելուներին` նվիրելով նրանց ամառվա ամենավառ անակնկալներից լավագույնը` տպավորիչ ուղեւորություն դեպի Եվրոպա:


Կարեւորելով իր այցելուների արժանավայել հանգիստը` Dalma-ն որոշեց առավելագույնս գեղեցիկ եւ անմոռաց ակնթարթներով լի դարձնել նրանց ամառը` կազմակերպելով ամենագունեղ եւ նախադեպը չունեցող խաղարկությունը, որի ձեւաչափն այս անգամ հիմնովին փոփոխված է:


Եվ այսպես, նշված տասը եվրոպական երկրներից` Հոլանդիա, Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան, Ավստրիա, Գերմանիա, Կիպրոս, Իսպանիա, Շվեյցարիա, Չեխիա, խաղարկության մասնակիցները պետք է ընտրեն մեկը: Հաջորդիվ մասնակիցը հնարավորություն կստանա նշել ցանկացած քաղաք, որը գտնվում է նախընտրած երկրում:


Ամառային խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հուլիսի 16-ից մինչեւ օգոստոսի 27-ը կատարել նվազագույնը 5000 դրամի գնումներ Dalma-ից եւ կուտակել 30.000 դրամին համարժեք ՀԴՄ կտրոններ: 

Dalma Garden Mall – Այս ամառ Եվրոպան քոնն է:

 

Կարդալ ավելին

Quality Sign BW