×


Dalma Garden Mall-ը հունիսի 1-ին գունեղ տոն կպարգեւի երեխաներին

Dalma Garden Mall-ը բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է միասին անցկացնելու հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Dalma-ում հունիսմեկյան զվարճալիքների ցանկը կլինի գերհագեցած բազմաթիվ ժամանցային ծրագրերով: Այդ օրվա անսպառ զվարճանքը կապահովեն երեխաների կողմից սիրված հեքիաթների հերոսները, իսկ տոնական միջավայրը ավելի գունեղ կդարձնի մանկական ակվագրիմ ծառայությունը:

Ստեղծագործ մանուկները հնարավորություն կստանան մասնակցել նկարչական խմբակին, իսկ ամենահետաքրքրասերները` մասնակցելու տարատեսակ մանկական քիմիական փորձերի «Փոքրիկ Էյնշտեյն» շոուի շրջանակներում: 

Այդ օրը մուլտֆիլմի սիրահար փոքրիկներին սպասվում է եւս մեկ հաճելի անակնկալ. փոքրիկները, ճիշտ գուշակելով սիրված մուլտֆիլմերի կադրերի ճիշտ հերթականությունը, կարժանան նվերների: Երեկոյի ողջ ընթացքը կլուսանկարի հրավիրված լուսանկարիչը: 

Dalma Garden Mall  - Սիրով սպասում ենք Ձեզ:

Կարդալ ավելին

Quality Sign BW