×


IQOS խանութ-սրահի բացումը Dalma Garen Mall-ում

Dalma Garen Mall-ում բացվել է IQOS հեղափոխական սարքերի խանութ-սրահը

Առաջին անգամ Երեւանում տաքացվող ծխախոտի համակարգերն ունեն իրենց մասնագիտացված խանութ-սրահը: «Դալմա Գարդեն Մոլ»-ում երեկ բացվեց IQOS նորարարական արտադրանքի ընդարձակ վաճառասրահը, որը հանդես է գալիս որպես մանրածախ առեւտրի առաջնային տարածք: Այսպիսով Հայաստանն առաջին երկիրն է տարածաշրջանում, որտեղ իր դռները բացեց «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» (PMI) ընկերության հեղափոխական արտադրանքի մասնագիտացված խանութ-սրահը, որի շնորհանդեսին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

Առաջին հայացքից այստեղ աչքի են ընկնում բնական փայտե տարրերով ինտերիերը եւ ֆոնային լուսավորությունը, որոնք խանութին հաղորդում են հարմարավետ եւ ժամանակակից ձեւավորում: Նշենք, որ մինիմալիստական ոճով նախագծված վաճառասրահը բաժանված է չորս գոտիների: Ուսուցողական գոտին ներկայացնում է տեխնոլոգիան իրական ծխախոտի հետ միացնելու արդյունքում ստացված սիներգիայի պատմությունը: Ուղեկցող համտեսի գոտում չափահաս ծխողներին ծանոթացնում են իրական ծխախոտը նոր ձեւով օգտագործելու ծիսակարգին: Ապրանքային գոտում հաճախորդները վայելում են IQOS համալիր փորձն ու ստանում ամբողջական սպասարկում, իսկ կարգաբերման գոտում հնարավորություն են ստանում անհատականացնելու իրենց սարքերը գերժամանակակից եւ գունագեղ աքսեսուարներով:

IQOS խանութ-սրահի բացումը Dalma Garen Mall-ում


Նշենք նաեւ, որ IQOS-ի հիմքում առաջատար էլեկտրոնային համակարգ է, որն առանց ծխախոտն այրելու, այն տաքացնում է մինչեւ գոլորշի առաջանալու աստիճան: IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որը, ի տարբերություն սովորական սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխրի, ինչպես նաեւ ձեռքերին, մազերին ու հագուստին մնացող տհաճ հոտի: IQOS-ի տեխնոլոգիան ավելի քան տասնամյակ տեւած ուսումնասիրությունների արդյունք է, որը մշակվել է Շվեյցարիայում` PMI-ի հետազոտությունների կենտրոնում:

Բազմաթիվ հաճախորդներ վաղ առավոտից եկել էին նորաբաց խանութ-սրահ`գնելու իրենց նոր IQOS-ը: Նրանց այստեղ սպասարկում էր նաեւ «Ֆիլիպ Մորրիս»-ի ղեկավար անձնակազմը` օգտվողներին ավելի մոտ լինելու ակնկալիքով: Ընկերության հայաստանյան ներկայացուցչության գլխավոր կառավարիչ Նատալյա Մայորովան իր խոսքում նշեց, որ հաճախորդների հետ անմիջական շփումը հնարավորություն է տալիս նրանց լսել, ավելի մոտ լինել եւ առաջին ձեռքից արժեքավոր տեղեկություն ստանալ.«Այդպիսով այցելուները կարող են ցանկացած հարց ուղղել ընկերության ղեկավարությանն ու ստանալ սպառիչ պատասխաններ»,- նկատեց նա:

IQOS խանութ-սրահի բացումը Dalma Garen Mall-ում


Ողջ օրվա ընթացքում հաճախորդներին ներգրավում էր նաեւ այն խաղարկությունը, որին կարող էին մասնակցել խանութ-սրահից ցանկացած գնում կատարած չափահաս ծխողները և IQOS օգտագործողները: Խաղարկվում էին IQOS Ռուբի սարքեր, մաքրող փայտիկներ և 30 տոկոս զեղչ աքսեսուարների ողջ տեսականու համար: Ի դեպ, հաճախորդների պակաս էլ այստեղ չէր զգացվում: Ընկերության մոտավոր հաշվարկներով՝ ամեն օր Հայաստանում 100 չափահաս ծխող անցում է կատարում IQOS-ի, ինչը բավական բարձր ցուցանիշ է այլ երկրների հետ համեմատ:

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության Կորպորատիվ բաժնի հաղորդակցության գծով գործադիր Տաթեւիկ Հովհաննիսյանը BRAVO.am-ի հետ զրույցում ընդգծեց` IQOS-ը չի կարելի դիտարկել որպես թարգելուն նպաստող կամ օգնող արտադրանք: Սարքը նախատեսված է այն չափահաս ծխողների համար, ովքեր չեն ցանկանում թարգել ծխելը, բայց եւ ցանկանում են ծխախոտային արտադրանքից օգտվել ու այլընտրանք են փնտրում. «Չափահաս ծխողները ողջ աշխարհում փնտրում են ավելի լավ այլընտրանք, քան ծխախոտն է, եւ մենք` որպես պատասխանատու ընկերություն, նրանց առաջարկում ենք այդ այլընտրանքը: IQOS-ը միանշանակ ավելի լավ այլընտրանք է, քան սիգարետը: Մենք բազմիցս նշել ենք, որ ծխելը վնասակար է առողջությանը։ Դա անվիճելի փաստ է։ Ամենաճիշտ տարբերակը ծխողի համար իր առողջությանը հասցվող վնասը նվազեցնելու համար ծխախոտային ցանկացած արտադրանք օգտագործելուց իսպառ հրաժարվելն է։ Այնուամենայնիվ, փաստ է նաեւ այն, որ ամբողջ աշխարհում կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում թարգել ծխելը, եւ հենց այդ մարդկանց մենք հորդորում ենք անցում կատարել առանց ծխի այս արտադրատեսակին, որը, թեեւ զերծ չէ ռիսկերից, սիգարետի համեմատ միանշանակ ավելի լավ այլընտրանք է»:

IQOS խանութ-սրահի բացումը Dalma Garen Mall-ում


Տաթեւիկը նշեց, որ «Ֆիլիպ Մորրիս» ընկերության գերնպատակն է ստեղծել առանց ծխի ապագա, եւ իրենք հավատում են ու անում ամեն հնարավորը, որպեսզի գա մի օր, որ այլեւս չարտադրեն ու չվաճառեն սիգարետ՝ դրա փոխարեն օգտվողների առաջարկելով ավելի քիչ վնասակար նորարարական արտադրանք: Ֆիլիպ Մորրիսն արդեն ներդրել է մոտ 4.5 միլիարդ դոլար իր գիտահետազոտական գործունեության մեջ։ PMI-ը նաեւ նախատեսում է հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնել Հայաստանում: Նշենք, որ երկու գործող կենտրոն կա Շվեյցարիայում եւ Սինգապուրում, որոնք գիտահետազոտական գործունեություն են իրականացնում:

Հավելենք, նորաբաց վաճառասրահը գործելու է ամեն օր` «Դալմա Գարդեն Մոլ»-ի ժամային գրաֆիկով: Ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ առաջիկայում պլանավորում են ընդլայնել իրենց մանրածախ առեւտրի ցանցը` նոր վաճառակետեր ստեղծելով ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում` IQOS-ի մեծ պահանջարկը բավարարելու նպատակով:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Շաքե Արմենիի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին