×


Dorians-ը “Եվրատեսիլ”-ին ընդառաջ համերգ կտա Կոպենհագենում

“Եվրատեսիլ” երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող “Dorians” ռոք-խումբը մայիսի 10-ին համերգ կտա Կոպենհագենի ամենամեծ համերգային հրապարակներից մեկում` “AmagerBio” ակումբում:

"Dorians" ռոք-խումբը (Լուսանկարը` Արթուր Հովակիմյանի)


Համերգը կկայանա Դանիանում ՀՀ դեսպանության եւ Հանրային hեռուստաընկերության աջակցությամբ:

Դանիանում ՀՀ դեսպանության աջակցության շնորհիվ, համերգի տոմսերը մատչելի են` 100 դանիական կրոն կամ 13,5 եվրո: Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց` “AmagerBio” ակումբի կայքում:

"Dorians"-ը համերգ կտա Կոպենհագենում


Հիշեցնենք, մայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք “Եվրատեսիլ” երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում Dorians-ը հանդես կգա 11 համարի տակ եւ կներկայացնի “Lonely Planet” երգը:

“Lonely Planet”-ի երաժշտության հեղինակը բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ, “Black Sabbath” խմբի կիթառահար Թոնի Այոմին է: Երգի բառերը գրել է Վարդան Զադոյանը:

"Dorians" ռոք-խումբը (Լուսանկարը` Վարդան Զադոյանի եւ Սուրեն Թադեւոսյանի)


1 600 հանդիսատեսի համար նախատեսված “AmagerBio” ակումբում տարեկան տեղի է ունենում մոտ 125 համերգ: Ապրիլի 27-ին ակումբում հանդես էր եկել trash metall ոճի առաջատարներից մեկը` “Overkill” խումբը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW