×


Dorians-ի եվրատեսիլյան առաջին փորձից հետո հաճոյախոսությունների տեղատարափ է եղել

Շվեդիայի “Malmo Arena”-ում, որտեղ մայիսի 16-ին կայանալու է “Եվրատեսիլ 2013”-ը, երեկ առաջին փորձն է անցկացրել Հայաստանի ներկայացուցիչ “Dorians” ռոք-խումբը: “Ճիշտ է, փոքր-ինչ հուզմունք կար, որը, իհարկե, խանգարում էր, բայց արդյունքից, ընդհանուր առմամբ, շատ գոհ ենք”,-BRAVO.am-ին տեղեկացրել է Գոռ Սուջյանը:

Dorians-ի եվրատեսիլյան առաջին փորձին


“Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ մեզ հետ զրույցում փորձը գերազանց է գնահատել.“Հաշվի առնելով եվրատեսիլյան իմ անցած ճանապարհը` կասեմ, որ տղաները շատ լավ աշխատեցին. մի քանի անգամ երգելուց հետո նրանց հաջողվեց անգամ զգալ բեմը: Վստահ եմ, որ հաջորդ փորձն էլ ավելի լավն է լինելու”:

Dorians-ի եվրատեսիլյան առաջին փորձին


Մերոնց առաջին փորձից գոհ են մնացել անգամ “Եվրատեսիլ”-ի կազմակեպիչները, ինչի ապացույցն են Գոռ Սուջյանի ձայնային տվյալների եւ ընդհանուր առմամբ` “Dorians”-ի արտիստիզմի մասին հնչող անդադար հաճոյախոսությունները:

Նշենք, որ փորձից հետո հայաստանյան պատվիրակությունը առանձին հանդիպում է ունեցել երգի մրցույթի ռեժիսորական խմբի հետ եւ ներկայացրել է իր առաջարկները` կապված շոուի ընթացքում իրականացվելիք նկարահանումների հետ, որոնք պետք է շտկվեն մինչեւ հաջորդ` մայիսի 11-ին կայանալիք փորձը:

Dorians-ի եվրատեսիլյան առաջին փորձին


Այս ամենից հետո էլ “Dorians”-ը պատասխանել է լրագրողների հարցերին. նախատեսված 40 րոպեանոց հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ, քանի որ հետաքրքությունը հայկական ռոք-խմբի նկատմամբ չափազանց մեծ է եղել:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը “Եվրատեսիլ 2013”-ում/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ eurovision.tv-ի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW