“Եվրատեսիլ 2013”-ն իր բուռն ընթացքի մեջ է: Երգի մրցույթի պաշտոնական բացման ու “Dorians”-ի հասցեին հնչող հաճոյախոսությունների մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Իսկ այս պահին Մալմյոյի “Malmo Arena”-ում տեղի է ունենում երկրորդ կիսաեզրափակչի գլխավոր փորձը: Մերոնք արդեն իսկ ելույթ են ունեցել ու շատ հաջող:):
Dorians-ի եվրատեսիլյան վերջին փորձը հաջող է անցել :)
“Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի փոխանցմամբ` փորձն իրական համերգից տարբերվում է միայն ուղիղ հեռարձակման բացակայությամբ.“Այս օրը մեզ համար նույնպես շատ կարեւոր է, քանի որ հենց այսօր են ժյուրիի անդամները քվեարկելու մասնակից երկրների օգտին: Ի դեպ, նրանց քվեն կազմում է ընդհանուր արդյունքի 50 տոկոսը”:
Dorians-ի եվրատեսիլյան վերջին փորձը հաջող է անցել :)
Նշենք, որ երկրորդ կիսաեզրափակչի գլխավոր փորձին բացի ժյուրիի անդամներից, հետեւում է հանդիսատեսը, որի մուտքը դահլիճ եղել է տոմսերով, որոնք վաճառվել են ավելի մատչելի գներով:
Հայաստանը ներկայացնող “Dorians” ռոք-խմբի հետ երկրորդ կիսաեզրափակչում են Լատվիայի, Սան Մարինոյի, Մակեդոնիայի, Ադրբեջանի, Ֆինլանդիայի, Մալթայի, Բուլղարիայի, Իսլանդիայի, Հունաստանի, Իսրայելի, Հունգարիայի, Նորվեգիայի, Ալբանիայի, Վրաստանի, Շվեյցարիայի, Ռումինիայի մասնակիցները:
Dorians-ի եվրատեսիլյան վերջին փորձը հաջող է անցել :)
“Եվրատեսիլ 2013”-ի առաջին կիսաեզրափակիչը երեկ էր, որի արդյունքում եզրափակիչ փուլ են անցել Ավստրիան, Բելառուսը, Դանիան, Իռլանդիան, Մոլդովան, Ռուսաստանը, Սերբիան, Սլովենիան, Նիդերլանդները, Ուկրաինան:
BRAVO.am-ը Dorians-ին հրաշալի ելույթ ու արդյունքներ է մաղթում նաեւ վաղը` մայիսի 16-ին, կայանալիք կիսաեզրափակչում, իսկ Հայաստանից դուրս գտնվող մեր հայրենակիցներին հորդորում ենք քվեարկել մերոնց օգտին: Գոռ, Արմաններ, Գագաս, Էդգար, ռոքեք Եվրատեսիլը:):
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը “Եվրատեսիլ 2013”-ում/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ eurovision.tv-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: