×


Dorians-ը եւ Սիրուշոն ապրիլի 6-ին դուետ կերգե՞ն

Հաշված օրեր են մնացել մինչեւ “Dorians”-ի եւ Սիրուշոյի “Միասին մեկ բեմում” խորագրով համերգը: Հայաստանը “Եվրատեսիլ 2013”-ում ներկայացնող ռոք-խումբը BRAVO.am-ին հյուրընկալել է իր փորձատեղում ու փոքր-ինչ պատմել երեւանյան առաջիկա համերգի նախապատրաստական աշխատանքների եւ իրենց ակնկալիքների մասին:

"Dorians" ռոք-խմբի մենակատար Գոռ Սուջյանը


“Dorians”-ի տղաներն ասել են, որ Մարզահամերգային համալիրում կայանալիք համերգն իրենց համար հետաքրքիր էքսպերիմենտ կլինի. “Հուսով ենք` հանդիսատեսին այն դուր կգա”:

"Dorians" ռոք-խմբի ստեղնաշարային գործիքներ նվագող Արման Փահլեւանյանը


Ռոք-խմբի մենակատար Գոռ Սուջյանը մեզ հետ զրույցում նշել է նաեւ, որ երկար ժամանակ է` մեծ բեմից շփում չեն ունեցել իրենց հանդիսատեսի հետ եւ այս համերգն ընձեռում է այդ հնարավորությունը.“Բացի այդ, մինչեւ “Եվրատեսիլ” մեկնելը կրկին մեծ բեմում հանդես գալու փորձ ձեռք կբերենք”:

"Dorians"-ը պատրաստվում է "Միասին մեկ բեմում" խորագրով համերգին


BRAVO.am-ի հարցին, թե ռոք-խումբն ինչ ստեղծագործություններ է հնչելու համերգին եւ արդյոք լինելու են դուետներ, տղաները գերադասել են չպատասխանել. “Ավելի լավ է` անակնկալ մնա, եւ մարդիկ գան ու վայելեն այդ երկու մենահամերգը, որոնք տեղի են ունենալու մեկ բեմում”:

"Dorians" ռոք-խմբի կիթառահար Գագասը


Հիշեցնենք, “Dorians”-ի եւ Սիրուշոյի` ապրիլի 6-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք “Միասին մեկ բեմում” խորագրով համերգի կազմակերպիչը “Deem Communications”-ն է: Տոմսերը վաճառվում են Երեւանի բոլոր տոմսարկղերում: Տեղեկությունների համար կարող եք զանգել 094 443336, 060 547211 հեռախոսահամարներով:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW