×


Dorians-ը կնշի իր 5-ամյակը Yans-ում

Հունիսի 21-ին Dorians ռոք-խումբը կնշի իր հիմնադրման 5-ամյակը: Այդ առիթով խումբը հունիսի 22-ին տոնական համերգով հանդես կգա Yans Music Hall-ում:

Dorians-ը կնշի իր 5-ամյակը Yans-ում


Դա կլինի Dorians-ի երկրորդ համերգը Եվրատեսիլից հետո: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին խումբը բացօթյա համերգ տվեց Կասկադում` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով:

Քանի որ հունիսի 22-ի համերգը տոնական է լինելու, հանդիսատեսին սպասում են որոշ անակնկալներ:

Գոռ Սուջյանը


Նախ, իր ավանդական երգացանկից բացի, Dorians-ը կներկայացնի նաեւ մի քանի երգ համաշխարհային ռոքի «ոսկե հավաքածուից»:

Նշենք նաեւ, որ նրանք, ովքեր ներկա կգտնվեն հունիսի 22-ին Yans Music Hall-ում կայանալիք Dorians-ի համերգին, հնարավորություն կունենան շահել Եվրատեսիլի համար պատրաստված Lonely Planet երգի 10 պրոմո-CD-ներից մեկը` ստորագրված խմբի անդամների կողմից:

Տոմսերն ամրագրելու եւ գնելու համար կարող եք դիմեք Yans Music Hall`010 70 00 00 եւ 010 70 00 01 հեռախոսահամարներով: Տոմսերի արժեքն է 10 000 եւ 15 000 հազար դրամ:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW