Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա “Dorians”-ի բացօթյա անվճար համերգը, որը կազմակերպվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում: Ռոք-խմբի ելույթը կսկսվի ժամը 21:00-ին:
Dorians ռոք-խումբը (Լուսանկարը` Դավիթ Կարապետյանի)
“Եվրատեսիլից վերադառնալուց հետո մտածում էինք բացօթյա համերգի մասին, որի միջոցով շնորհակալություն կհայտնենք այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծորեն աջակցում էին մեզ: Գտնվելով Շվեդիայում` զգում էինք դրական էմոցիաների այն հսկայական ծավալը, որը փոխանցվում էր մեզ Հայաստանից: Գաֆեսճյան արվեստի կենտրոնի առաջարկն արվեց ճիշտ ժամանակին”,-ասված է Dorians-ի հաղորդագրության մեջ:
Գոռ Սուջյանը (Լուսանկարը` Mediamax-ի)
Ռոք-խմբի տղաները հուսով են հունիսի 1-ին Կասկադում հանդիպել իրենց երկրպագուներից շատերին.“Ուրախ ենք, որ ելույթ ենք ունենալու Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով եւ կփորձենք անակնկալ մատուցել` տոնին համահունչ”:
Dorians ռոք-խումբը (Լուսանկարը` Արթուր Հովակիմյանի)
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: