×


Dorians-ն ու Սիրուշոն միասին ելույթ են ունեցել Մարզահամերգայինի բեմում :)

Երեկ` ապրիլի 6-ին, իրականացել է “Dorians”-ի եւ Սիրուշոյի “Միասին մեկ բեմում” խորագրով երկար սպասված համերգը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հավաքված հանդիսատեսին առաջինը ողջունել ու հայտնի, սիրված երգեր է հնչեցրել ռոք-խումբը:

"Dorians" ռոք-խմբի մենակատար Գոռ Սուջյանը


“Dorians”-ը, խոստացվածի պես, ներկաներին հնարավորություն է ընձեռել առաջին անգամ կենդանի հնչողությամբ ունկնդրել “Lonely Planet” ստեղծագործությունը, որով էլ տղաները Հայաստանը ներկայացնելու են Շվեդիայի Մալմյո քաղաքում կայանալիք “Եվրատեսիլ 2013”-ում:

"Dorians" ռոք-խումբը


Ռոք-խմբի բոլոր երգերի ընթացքում լսարանի կողմից ոգեւորվածությունը մեծ է եղել, սակայն այն էլ ավելի է աճել, երբ “Dorians”-ը սկսել է հնչեցնել “Ես կուլամ”-ի առաջին նոտաները. բենդի մեներգիչ Գոռ Սուջյանը բարձրախոսն ուղղել է դեպի դահլիճը` երգելու “իրավունքը” փոխանցելով ներկաներին, որոնք էլ սկսել են միաձայն կատարել սիրված երգը:):

Սիրուշոն


Համերգը շարունակել է Սիրուշոն` առաջինը ներկայացնելով հայտնի “Քելե-քելե”-ն, որն ուղեկցվել է գեղեցիկ բեմադրված պարով: “Միասին մեկ բեմում” խորագրով երաժշտական երեկոյի ընթացքում նա կատարել է ինչպես պարային-ռիթմիկ գործեր, այնպես էլ` մեղեդային ժողովրդական երգեր: “Inside” ստեղծագործության կատարման ժամանակ էլ երգչուհուն նվագակցել է ջազմեն Վահագն Հայրապետյանը:

Գոռ Սուջյանը եւ Սիրուշոն


Նշենք, որ “Dorians”-ն ու Սիրուշոն անակնկալ են մատուցել հանդիսատեսին` ներկայացնելով “Ես կուլամ”-ի եւ “Պռեգոմեշի” համադրությամբ հետաքրքիր մի  ստեղծագործություն. ուշագրավն այն է, որ Գոռ Սուջյանը կատարել է “Պռեգոմեշ”-ի հատվածները, իսկ Սիրուշոն` “Ես կուլամ”-ի:): Երեկոյի ընթացքում հնչել է նաեւ Սիրուշոյի “Հավատում եմ” երգի ռոքային տարբերակը:

Սիրուշոն


Համերգի ավարտից հետո “Միասին մեկ բեմում”-ի կազմակերպիչները “լավագույն երկրպագուներին” հնարավորություն են ընձեռել շփվել ու լուսանկարվել իրենց կողմից սիրված արտիստների հետ: Առաջինների թվում է եղել նաեւ Անահիտ Բադալյանը, որն այդ կոչմանն արժանացել է` մասնակցելով ու հաղթելով BRAVO.am-ի եւ համերգի կազմակերպիչ “Deem Communications”-ի կողմից հայտարարված մրցույթում:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW