Օրերս «Նորդ» բիզնես կենտրոնում կայացավ «Downshift» ժամանակակից արվեստի ցուցահանդեսի բացումը։ Սա ՀԱՅՓ Փոփ-ափ պատկերասրահի արդեն 9-րդ ցուցահանդեսն է, որը ներկայացնում է «դանդաղ արվեստը» տեսանյութի, գեղանկարների եւ ինստալյացիաների միջոցով բացահայտող 16 արվեստագետի:
«Downshift» ցուցահանդեսին
«HAYP 9.0՝ Down_shift-ի շրջանակում մենք մեր լսարանին խնդրում ենք դանդաղեցնել իրենց կյանքի ռիթմը, շեղվել առօրյայից եւ ընկալել ժամանակն այլ կերպ, քան որպես մի բան, ինչը պետք է լցնել, կիսել կամ արդյունավետ օգտագործել»,- ասում է «ՀԱՅՓ Փոփ-ափ» պատկերասրահի համահիմնադիր եւ կուրատոր Աննա Կ. Գարգարյանը:
Ժամանակի արդյունավետ կառավարման փոխարեն «ՀԱՅՓ Փոփ-ափ»-ն առաջարկում է մտածել անարդյունավետ ժամանակի, կամ ավելի ճիշտ՝ արդյունավետ հապաղումների մասին: Նրանք խոսում են ըմբռնողականության իրազեկման եւ ամենօրյա փոքրիկ բաները նկատելու մասին, ինչպիսիք են ձայնն ու հայացքը, հոտն ու հպումը, որոնք ձեւավորում են մեր կյանքը:
Մերի Մունի «Ամեն ինչ թափանցիկ» ինստալյացիան
«Սա մի պահ մեզ ուշադրություն դարձնելու եւ ինքներս մեր մեջ ընկղմվելու մասին է»,- ավելացնում է ՀԱՅՓ-ի համահիմնադիր Շարլոտ Պուլենը:
Արվեստագետ Թենի Ադամյանի ինստալյացիան առաջարկում է մասնակցել մի կարճ մեդիտացիոն վարժության՝ կենտրոնանալով չամչի վրա:
Սոնա Մանուկյանի «Ոչ մազերին» ինստալյացիան
Սոնա Մանուկյանի ինստալյացիայում օգտագործված են ապակի, փայտ եւ մազեր՝ որպես «ոչ մազերին» տեսության մեկնաբանություն:
Ցուցահանդեսը կգործի մեկ շաբաթ՝ մինչեւ ապրիլի 15-ը՝ ուղեկցվելով բազմաթիվ միջոցառումներով, այդ թվում` պարային ներկայացումներով եւ ինտերակտիվ պատմողական լաբորատորիայով: Միջոցառումների ցանկը հասանելի է այստեղ։
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: