Հունիսի 15-ին եւ 16-ին “Golden Palace” հյուրանոցային համալիրում արդեն 5-րդ անգամ “Էլ Հոլդինգ” ընկերության կողմից անց է կացվելու “Elite Life Fair” շքեղության եւ նրբաճաշակության ցուցահանդեսը:
“Elite Life Fair 2012”-ը կանցկացվի հունիսի 15-ին եւ 16-ին
Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 40 ընկերություն: “Elite Life Fair”-ի շրջանակում ներկայացվելու են շքեղ ավտոմեքենաներ եւ զբոսանավեր, թանկարժեք ոսկյա զարդեր, բարձրակարգ տեխնիկա, բարձրորակ ու նրբաճաշակ աքսեսուարներ` սկսած թանկարժեք գրիչներից վերջացրած շքեղ ժամացույցներով:
“Elite Life Fair 2012”-ը կանցկացվի հունիսի 15-ին եւ 16-ին
Հրավիրվածների թիվը գերազանցում է 5000-ը, որոնց թվում են հեղինակավոր եւ խոշոր գործարարներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ ու քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ հյուրեր արտերկրից: “Elite Life Fair 2012”-ը բացելու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Սպասվում են բազմաթիվ անակնկալներ գլխավոր հովանավոր HSBC բանկի կողմից, ինչպես նաեւ անակնկալ շոու ծրագիր “Philip Morris” ընկերության կողմից: Իսկ երեկոյից հետո բոլոր ցանկացողներին սպասվում է “After Party” “Kami” ակումբում:
BRAVO.am
Ինֆորմացիան եւ լուսանկարները տրամադրել է “Էլ Հոլդինգ” ընկերությունը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: