“Fantastic Extreme” լարային քառյակն օրերս ջազի, ռոքի եւ դասական երաժշտության ինքնատիպ միախառնում է ներկայացրել երեւանյան հանդիսատեսին: “Մեցցո” ակումբում Ռուսաստանից ժամանած երաժիշտները կատարել են հայտնի գործեր իրենց ձեռագրով:
“FX String” լարային քառյակը
“FX String” խմբի կարգախոսն է` “Ջութակներ, որոնք խոսում են Ջիմի Հենդրիքսի եւ Կուրտ Քոբեյնի լեզվով”: Քառյակի կազմում են ջութակահարներ Եվգենի Սուբոտինը, Արթուր Ադամյանը, ալտահար Շամիր Սաիդով եւ թավջութակահար Նիկոլայ Սոլոնովիչը:
Եվգենի Սուբոտինը, ով նաեւ խմբի ղեկավարն է, BRAVO-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստան յուրաքանչյուր այցից հաճելի տպավորություններ է ստանում. “Առհասարակ, ոչ մի երկրում չկա վատ հանդիսատես, բայց չեմ կարող չասել, որ երեւանյան հանդիսատեսը իսկապես տարբերվում է. այստեղ ջերմությունն ու անկեղծությունը մի տեսակ այլ է, եւ մեզ շատ հաճելի է ելույթ ունենալ հենց այսպիսի երաժշտասերների առջեւ”:
“FX String” լարային քառյակը
Ջութակահարից հետաքրքրվեցինք, թե որն է այս համերգի շարժառիթը.“Երեւանի մեր պրոդյուսերը նախեւառաջ մեր ընկերն է: Որոշեցինք ընկերական հարաբերությունները բերել նաեւ այս հարթություն եւ մեր արվեստը ներկայացնել Հայաստանում: Հուսամ` սա մեր վերջին համերգը չի այստեղ”:
Եվգենի Սուբոտինը համերգային փոքրիկ ընդմիջման ժամանակ մեզ պատմել է, որ բացի հայ հանդիսատեսից, տպավորված է նաեւ հայկական խոհանոցով.“Այն, ինչ այստեղ համտեսում ենք, իսկապես համեղ է”:
Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: