×


“Genealogy”-ի նոր ֆոտոշարքը` Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում

“Genealogy” խմբի արտիստները, հավատարիմ մնալով “Եվրատեսիլ”-ին Հայաստանի մասնակցության այս տարվա ձեւաչափին, նկարահանվել են ինքնատիպ ֆոտոշարքում` եվրոպացի հանդիսատեսին ներկայացնելու իրենց ծագումնաբանությունը եւ հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը, հայկական ճարտարապետության առանձնահատկությունները, գրավչությունը, ինչպես նաեւ քանդակագործության յուրօրինակությունն ու ինքնատիպությունը: Լուսանկարահանումն իրականացվել է Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում, ոճաբանն Արմեն Գալյանն է, լուսանկարիչը՝ Ռուբեն Մարտիրոսյանը:

Ինգա Արշակյանը


Արմեն Գալյանը մասնակիցների հագուստներում համադրել է սեւի եւ մոխրագույնի տարբեր երանգներ, իրարից տարբեր գործվածքներ, ինչի շնորհիվ էլ միապաղաղ գունային գամման ստացել է ավելի եռաչափ տեսք: Հագուստը կարվել է այժմ նորաձեւ համարվող պարզ ձեւվածքով, ավելի մեծ չափսի, ընդգծված ուսերով.«Մենք  համադրել ենք եվրոպական եւ հայկական նորաձեւության միտումները, զուգակցել արդիականն ու ավանդականը:  Փորձել ենք ստանալ ժամանակակից համարվող, ինչպես նաեւ հայկական արմատները միաձուլող կերպարներ: Ընտրված թեման շատ նորաձեւ է»:  

Վահե Թիլբյանը


Կերպարն ընդգծելու եւ ամբողջացնելու համար օգտագործվել են մեր սփյուռքահայ եւ հայաստանցի մասնակիցների տատիկների, պապիկների հին լուսանկարներով ու հայկական ճարտարապետության, Մուղնիի եկեղեցու զարդանախշերով պատրաստված հատուկ կրծքանշաններ, որոնք խորհրդանշում են “Genealogy” խմբի անունը, հայաստանյան մասնակցության ձեւաչափի հիմքում ընկած ծագումնաբանության գաղափարը, հայ ժողովրդի դարավոր մշակույթի առանձնահատկությունները: 

Լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանն էլ, ոգեշնչվելով եվրատեսիլյան “Face The Shadow” երգից, յուրովի կարողացել է յուրաքանչյուրի կերպարը դարձնել ստվեր:  

Ստեֆանի Թոփալյանը


«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի “Genealogy” խումբը՝ “Face The Shadow” (“Առերեսվի՛ր ստվերին”) խորագրի ներքո: 

Լուսանկարները եւ տեղեկատվությունը` Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW