×


IQOS-ի մեգախաղարկությանը

IQOS-ի մեգախաղարկության երջանիկ հաղթողը եւ երեկոյի մյուս անակնկալները

Հայկական շուկային ներկայանալուց շուրջ ութ ամիս անց IQOS հեղափոխական սարքերը հասցրել են ընդունվել եւ լայն տարածում գտնել չափահաս ծխողների շրջանում: Այս առիթով «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» (PMI) ընկերությունը շարունակում է նորանոր անակնկալներ մատուցել իր օգտատերերին: Այդպիսի մի անակնկալ էր նաեւ մեկ ամիս առաջ հայտարարված ակցիան, ըստ որի` սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում գնորդներն իրենց չափահաս ծխող ընկերներին պիտի առաջարկեին նույնպես փորձել IQOS` ծխելու փոխարեն: Այդպիսով նրանք ձեւավորում էին զույգեր եւ մասնակցում խաղարկությանը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին, ամփոփիչ տոնական միջոցառման շրջանակում: Վիճակահանության ընթացքին հետեւել է նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել եւ զրուցել հաղթող մասնակցի հետ:


Խաղարկությանը ներկա էին ակցիայի բոլոր մասնակիցները, որոնք իրենց կտրոնները բերել էին եւ անձամբ գցել վիճակահանության արկղի մեջ: Հաղորդավար Արամ Չախոյանը, ով էլ վարում էր տոնական միջոցառումը, սկզբում մի լավ խառնեց արկղը, այնուհետեւ ներկայացրեց, թե ինչ մրցանակներ են սպասում հաղթողներին եւ քանիսն են լինելու նրանք: Պարզվեց՝ խաղարկության արդյունքում հաղթելու է 8 զույգ, եւ գլխավոր մրցանակը լինելու է երկօրյա ուղեւորություն դեպի Մոսկվա, որտեղ հաղթող մասնակիցները ներկա կլինեն IQOS-ի մեգաշոուին: Եվս յոթ կտրոն էլ շահելու էր IQOS-ի տարբեր աքսեսուարներ:

IQOS-ի մեգախաղարկությանը


Հատկանշական է, որ յուրահատուկ աքսեսուրաներն ու IQOS-ի հետ կապված տարբեր իրերը շահեցին տղամարդիկ, իսկ ահա գլխավոր մրցանակին տիրացան կանայք: Այսպիսով, Ռուզաննա Մանուկյանն ու ընկերուհին նոյեմբերի 1-ից 3-ը ուղեւորվելու են Մոսկվա` մասնակցելու շքեղ մեգափարթիի: Մեզ հետ զրույցում Ռուզաննա Մանուկյանը խոստովանեց, որ վստահ էր` գլխավոր մրցանակն են շահելու.«Իհարկե, համոզված էի, քանի որ այսօր առավոտյան ես իմ հորոսկոպն էի նայել: Այնտեղ նշված էր, որ կարիճները միշտ են հաղթում»,- կեսկատակ ասաց նա:

Ռուզաննան նաեւ պատմեց, որ առաջին անգամ չէ, երբ բախտն իրեն այսպես ժպտում է խաղարկությունների ժամանակ: Նշեց նաեւ, որ փարթիներն ու շոուներն իր կյանքի մի մասն են կազմում, հետեւաբար`շատ ուրախ է հաղթանակի եւ Մոսկվա գնալու համար.«Սա առիթ է եւս մեկ անգամ այցելել իմ սիրելի քաղաք: Իսկ ինչ վերաբերում է IQOS-ին, ապա այո, ինքս օգտագործում եմ եւ կարծում եմ` այն ավելի նախընտրելի է, քան սովորական ծխախոտը: Առաջին հերթին, իհարկե, հոտի համար, եւ հետո՝ մյուս բոլոր հատկությունների»:

IQOS-ի մեգախաղարկությանը


Ռուզաննային մաղթում ենք, որ բախտը շարունակի այդպես ժպտալ իրեն ու մտերիմներին: Այնպես որ, եթե դեռ չեք հասցրել ծանոթանալ IQOS հեղափոխական արտադրանքին, որը միտված է առանց ծուխ ապագային, ապա այցելեք ապրանքանիշի կայքէջ եւ իմացեք բոլոր մանրամասները:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին