Lazzaro-ն շուրջ մեկ տարի է` բնակվում եւ աշխատում է Միացյալ Նահանգներում: Հայրենիքի սահմաններից դուրս էլ գործիքավորողը հետեւում է հայկական շոու-բիզնեսի իրադարձություններին, ուրախանում գործընկերների գրանցած հաջողություններով եւ շարունակում համագործակցել նրանց հետ: Նշենք, որ «21TV»-ի մրցանակաբաշխության արդյունքներով տարվա հիթ ճանաչված Արմոյի «Ուշ է հիմա» երգը գործիքավորել է հենց Լազարոն:
Lazzaro-ն
Նա տեղեկացրել է, որ այժմ համագործակցում է ռուս փոփ-երգչուհի Նյուշայի հետ. «Գործիքավորում եմ նոր երգեր, որոնք տեղ կգտնեն նրա նոր ալբոմում: Ինչ վերաբերում է ամերիկյան արտիստներին, այստեղ մեր նորաստեղծ թիմով աշխատում ենք սկսնակ երգիչների հետ, որոնց պետք է փորձենք դարձնել հանրաճանաչ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Մեր նպատակն է մոտ ապագայում մեծ ձեռքբերումներ ունենալ համաշխարհային շոու- բիզնեսում»:
Lazzaro-ն
Հետաքրքրվեցինք նաեւ, թե մեր նախորդ զրույցից հետո ինչ զարգացումներ են ունեցել իր եւ զուգընկերուհու հարաբերությունները.«Մեր նախորդ զրույցից մոտ մեկ տարի է անցել: Այս ընթացքում շատ բան է փոխվել իմ կյանքում: Ամեն բան անցյալում է: Իսկ թե հիմա ունեմ ընկերուհի, թող գաղտնիք մնա. անձնականիս հետ կապված ոչ մի պլան դեռ չունեմ»:
Տեքստը` Աշխեն Դաշյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Lazzaro-ն
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: