“Աննա”, “Հրեշտակների դպրոցը” եւ “Գեներալի աղջիկը” սերիալներում իր դերերով հայտնի Քրիստինա Կարապետյանը երեկ դարձել է 23 տարեկան: Տոնական օրը նրա համար սկսվել է պատասխանատու գործով. քննություն է հանձնել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, իսկ հետո նշել է տարեդարձը նեղ ընտանեկան-ընկերական միջավայրում:):
Քրիստինա Կարապետյանը
“Տրամադրությունս շատ բարձր է: Ծննդյանս օրը սովորաբար այդպես է լինում, անգամ քննությունը չխանգարեց”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է հոբելյարը` հավելելով, որ ինչպես յուրաքանչյուր տարի, ծննդյան տորթի մոմերը փչելիս երազանք է պահել.“Չեմ բարձրաձայնի, որ կատարվի:)”:
Նվերների հարցում Քրիստինան բավական հետաքրքիր նախասիրություն ունի. նա քաղցրավենիքը գերադասում է թանկարժեք զարդերից, զգեստներից կամ աղջկական այլ իրերից:).“Քաղցրասեր եմ: Նվերներիս շարքում էլ գերակշռում են իմ շատ սիրելի շոկոլադները”:
Քրիստինա Կարապետյանը
Սերիալային դերասանուհին պատմել է, որ գիշերն իրեն գեղեցիկ անակնկալ են մատուցել. “Պատահաբար բացեցի մեր բնակարանի դուռն ու տեսա, որ դռան առջեւ մի տուփ է դրված` լի փուչիկներով ու “Love is” ծամոններով: Չգիտեմ, թե ով է հեղինակը, բայց շատ հաճելի էր:)”:
BRAVO.am-ը շնորհավորում է Քրիստինա Կարապետյանին` մաղթելով շոկոլադի պես քաղցր կյանք:):
Տեքստը` Աշխեն Դաշյանի/BRAVO.am/
Լուսանկարները` First Studio-ի, Քրիստինա Կարապետյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: