×


PANDORA Shine. Փայլի՛ր ավելի պայծառ

Ընդգծի՛ր քո յուրաքանչյուր կերպարը՝ նոր PANDORA Shine հավաքածուի զարդերով, որոնք պատրաստված են 18 կարատ ոսկեպատմամբ բարձրորակ արծաթից:

Այս տարի առանջին անգամ PANDORA-ն ոսկին դարձնում է ավելի հասանելի իր նոր մետաղից պատրաստված PANDORA Shine հավաքածուով: Պատրաստված լինելով 18 կարատ ոսկեպատմամբ բարձրորակ արծաթից՝ PANDORA Shine-ը PANDORA բարձրաճաշակ ապրանքանիշի ամենավերջին նորույթն է, որը եկել է շարունակելու այդքան սիրված PANDORA Rose եւ բարձրորակ արծաթից պատրաստված զարդերի լավ ավանդույթը:

Ոգեշնչված լինելով արեւի վառ ճառագայթներից` PANDORA Shine-ի գեղեցիկ ոսկեգույն երանգը ավելի է ընդգծում իր կրողների անհատականությունն ու ինքնատիպությունը եւ միաժամանակ թույլ է տալիս կանանց արտահայտել իրենց ներքին փայլն ու առանձնահատկությունը:


Առաջին անգամ ներկայանալով «Bee Mine», «Rays of Sunshine» զարդերի տեսականիով, ինչպես նաեւ սահմանափակ քանակով արտադրված մոդելներով, PANDORA Shine-ը կատարյալ է աչքի ընկնող եւ տարբերվող տեսք ստեղծելու համար:

Համատեղի՛ր նոր PANDORA Shine տեսականին քո յուրօրինակ կերպարը կերտելու համար: Փայլի՛ր ավելի պայծառ նոր տեսականիով:

PANDORA-ի մասին.

Իր ձեռակերտ, ժամանակակից եւ միեւնույն ժամանակ մատչելի զարդերով հայտնի PANDORA ընկերությունը ստեղծում, արտադրում եւ շուկա է ներմուծում բարձրորակ մետաղներից պատրաստված զարդեր: Ոգեշնչելով կանանց ներկայացնելու իրենց անհատականությունը եւ արտահայտելու անձնական ոճը, PANDORA-ի ոճային եւ կանացի զարդերը հավաքագրում են կյանքի անմոռանալի պահերն ու անհատական արժեքները:

PANDORA-ի եզակի եւ մանրակրկիտ աշխատանքով դիզայնը՝ համատեղելով ավանդական զարդագործությունը եւ ժամանակակից տեխնոլոգիաները, թույլ է տալիս ներկայացնել այս զարդերը ավելի քան 100 երկրում, շուրջ 7.700 վաճառակետում, այդ թվում՝ 2.300-ից ավելի բրենդի անհատական խանութ-սրահներում: 1982թ.-ին հիմնադրվելով Կոպենհագենում (Դանիա), PANDORA-ն ամբողջ աշխարհում աշխատանքի հրավիրեց ավելի քան 23.800 մարդու, որոնցից մոտ 13.200-ը Թայլանդում, որտեղ էլ հենց գտնվում է զարդերի գործարանը: PANDORA-ն հրապարակավ ներառված է ՆԱՍԴԱՔ Կոպենհագենի Դանիայի գլխամասային գրասենյակում:

2016թ.-ին PANDORA-ի ընդհանուր եկամուտը կազմել էր 20.3 միլիարդ դանիական քրոն (մոտավորապես 2.7 միլիարդ եվրո): Ավելին իմանալու համար կարող եք այցելել www.PANDORAgroup.com կամ ոգեշնչվել www.PANDORA.net կայքում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին