×


R.P.-ն հոգնել է քննադատվելուց

“Կապույտ թռչուն” երգով երաժշտական ասպարեզ մուտք գործած Արփին, ով ներկայանում է R.P. բեմական անվամբ, վերջերս եթերներում չի երեւում, տեսահոլովակներ չի նկարահանում, բայց ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, “այժմ ավելի շատ է խորասուզված երաժշտության աշխարհի մեջ, քան երբեւէ”:

“Ինքս ինձ խոստացել եմ այլեւս չմասնակցել որեւէ մրցույթի”. R.P.



“Չեմ փոշմանել նախկինում կատարածս աշխատանքի համար. լավ սկիզբ էր, չնայած Սայաթ-Նովայի իմ մեկնաբանությունը միանշանակ չընդունվեց: Սպասում եմ այն օրվան, երբ այդ տեսահոլովակը կընդունվի, վստահ եմ՝ գալու է այդ ժամանակը”, - կարծում է երգչուհին:


“Թվում  է, թե ոչինչ չեմ անում”. R.P.


R.P.-ն այլեւս չի ցանկանում միայնակ հանդես գալ, “Impression”-ի հետ իրեն ավելի վստահ ու լավ է զգում. “Բենդի հետ հավես է, կենդանի երաժշտությամբ եմ միշտ երգում, բացի այդ սկսել եմ ստեղծագործել, երաժիշտների հետ պատրաստում եմ նոր երգեր: Թվում է, թե ոչինչ չեմ անում, բայց աշխատում եմ, իսկ շատ երեւալու, տեսահոլովակներ նկարելու խնդիր իմ առջեւ չեմ դրել”:

Երգչուհի R.P.-ն



Իր հեղինակային առաջին երգը ներկայացնելու ցանկություն ունի, բայց հստակ չգիտի՝  երբ. “Երգը մարդկային ջերմության մասին է, նույնիսկ ուզում էի՝ թեման լինի գրկախառնությունը, բայց հայալեզու երգում լավ չի հնչում, կա նաեւ անգլերեն տարբերակը: Այդ լուսավոր երգով կշարունակենք մեր խմբի գործունեությունը”:


Շիկահեր երգչուհին առանձնացրել է 2011-ի ամենատպավորիչ երկու ելույթը. “Գաֆեսճյան” արվեստի կենտոնում վերջերս տեղի ունեցած բենդի համերգից հաճույք է ստացել, մինչ այդ էլ մասնակցել է “Եվրատեսիլ”-ին՝  որպես Էմմիի բեք-վոկալիստ. “Ինքս ինձ խոստացել եմ այլեւս չմասնակցել որեւէ մրցույթի, որովհետեւ այդ ժամանակն ու էներգիան կարող ես ավելի օգտակար գործի վրա ծախսել: Հասկացա, թե նման բեմում ինչպես կարող եմ ինձ դրսեւորել, նաեւ բացահայտեցի, որ հայրենասեր եմ. անչափ պատասխանատու գործ էր”:


“Impression”/ “Տպավորություն”/ անվամբ ջազ-բենդի մեներգչուհին նշել է, որ հրաժարվել է բեմական համարձակ կերպարներից, որոշել է բենդի հետ համապատասխան կերպարում ներկայանալ. “Նոր փուլ է սկսվել իմ կյանքում, դա կանդրադառնա նաեւ հագուստիս վրա: Համագործակցել եմ դիզայներ Վահան Խաչատրյանի հետ, հիմա միայնակ եմ ընտրում զգեստներս”:

Երգչուհի R.P.-ն


Հոգնել է քննադատվելուց


“Անկեղծ ասած, հոգնել եմ քննադատվելուց: Մեր աշխատանքն արժանիորեն չի գնահատվում այստեղ, մի տեսակ վատ եմ զգում, որ համարձակությունս չի ընդունվում: Վաղուց Հայաստանից գնալու մտադրությում ունեմ, բայց աշխատանքս ինձ դեռ պահում է այստեղ”,- BRAVO.am-ին ասել է R.P.-ն: 


Ի դեպ, երգչուհու սիրելին բենդի երաժշտներից է, միասին են աշխատում, ինչպես նշել է երգչուհին, “այժմ ավելի շատ տարված են աշխատանքով, անձնականում ամեն ինչ հանդարտ է”. “Յուրաքանչյուրս մեր ներաշխարհն ունենք, մեկս մյուսի ցանկությունները հարգում ենք”:


Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` R.P.-ի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW