BRAVO.am-ին Rippi-ն պատմել էր, որ Դավիթ Բադալյանի հեղինակած “Գիտեմ” երգի հիման վրա Կարմիր ծովի ափին տեսահոլովակ է նկարահանել: Սակայն, ինչպես երգչուհին է տեղեկացրել, մինչ տեսահոլովակի պրեմիերան, ծրագրերը փոխվել են:
Rippi-ն “Գիտեմ” երգի տեսահոլովակի նկարահանումներին
Rippi-ն նշել է, որ “ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության մեջ գտնվող Դավիթն առողջական խնդիրների պատճառով հայտնվել է հոսպիտալում, մեծ ընկերական թիմ է հավաքվել, որոշել են նոր տեսահոլովակ նկարել, որտեղ կլինի նաեւ Դավիթը, բայց չեն լինի ծովափնյա գլամուրային կադրեր”:
“Երգը մաքուր, երիտասարդական սիրո մասին է, ավարտված սիրո մասին: Մենք որոշեցինք, որ հասարակ ու պարզ տեսահոլովակ է պետք նկարահանել”,-ասել է երգչուհին:
“Սիրող երկու մարդու պատմություն է, որոնք բաժանվել են, բայց շարունակում են միմյանց մասին մտածել”. Rippi
“Գիտեմ”-ի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, որն իր ներդրումն է ունեցել նաեւ տեսահոլովակի նկարահանման հարցում. կատարել է ռեժիսորական աշխատանք: Rippi-ն նշել է, որ այլ ռեժիսորներ էլ են եղել. “Նկարահանման օրն այնքան մարդ էր հավաքվել, որ ամեն ինչ, լավ իմաստով, իրար է խառնվել: Սյուժեի հիմքում սիրող երկու մարդու պատմություն է, որոնք բաժանվել են, բայց շարունակում են միմյանց մասին մտածել”:
“Չեմ մտածում, թե մեր մասին կսկսեն այլ բաներ խոսել”. Rippi
Սիրահարներին մարմնավորել են Rippi-ն եւ Դավիթը. “Չեմ մտածում, թե մեր մասին կսկսեն այլ բաներ խոսել: Շատերը գիտեն, որ մենք մտերիմ ընկերներ ենք: Դավիթն իր անձնական կյանքն ունի, իսկ իմ մասին էլ չխոսեմ:)”:
Երգչուհու փոխանցմամբ` տեսահոլովակը պատրաստ կլինի մի քանի օրից:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Rippi-ի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: