Ռիփփին «պապարացիական» նոր լուսանկարներ ունի, որոնց հեղինակն Արթուր Հարությունյանն է: «Դոմինո» սիթքոմում նկարահանվող դերասանուհին BRAVO.am-ին պատմել է նախապատմությունը.«Նա լուսանկարիչ է, եւ պետք է հանդիպեինք՝ քննարկելու նոր ֆոտոշարքի գաղափարը, հենց նույն օրը մինչ մեր հանդիպումն ինձ տեսել է փողոցում, գաղտնի լուսանկարել եւ միայն հետո է ցույց տվել նկարները»։
Ռիփփին
Լուսանկարներում երեւում է Ռիփփի ավտոմեքենան: Պարզվում է՝ նա սկսել է վարել շուրջ 7-8 ամիս առաջ, սեպտեմբերին էլ փոքր ավտովթար է ունեցել.«Ավտոմեքենայի ամրության շնորհիվ ինձ ոչինչ չէր եղել։ Սովորելուց հետո տարբեր մակնիշի մի քանի ավտոմեքենա փորձել եմ, հիմա ինձ մոտ գտնվողն էլ ժամանակավոր է. ուզում եմ մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենայի անցնել»։
Ռիփփին
Անցնող 2016 թվականը նա համարում է աշխատանքային ակտիվ տարի. «Վերադարձս արդյունավետ էր. պայմանագրեր ունեմ եւ կշարունակեմ Հայաստանում աշխատել։ Կարծում եմ՝ հաջորդ տարի շատ նորություններ կունենամ՝ երգեր, տեսահոլովակներ, տարբեր նախագծեր։ Ամանորը կրկին կդիմավորեմ աշխատանքային մթնոլորտում. մի քանի վայրում կերգեմ։ Վաղուց արձակուրդ չեմ ունեցել, կուզեի գոնե տասն օրով հանգստանալ»։
BRAVO.am
Լուսանկարները` Արթուր Հարությունյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: