Rippi-ն երեկ ստացել է բարեմաղթանքներ ու նվերներ, իսկ առիթը տարեդարձն էր։ «Դոմինո» սիթքոմում նկարահանվող դերասանուհին սիրում է իր ծննդյան օրը եւ ինչպես հայտնել է BRAVO.am-ին, եղել են նաեւ անսպասելի շնորհավորանքներ. «Մարդիկ, որոնց հետ մեկ-երկու տարի չեմ տեսնվել ու չեմ շփվել, հիշել էին, ինչը շատ հաճելի էր։ Սիրում եմ նաեւ նվերներ, եւ բոլոր տեսակի նվերներն էլ ինձ ուրախացնում են»։
Rippi-ն
Հոբելյարն ընկերների ու մտերիմների հետ օրն անցկացրել է Երեւանից դուրս. «Նրանց նախաձեռնությամբ գնացինք ոչ մարդաշատ հետաքրքիր տեղ։ Այս տարի մի քանի տորթի մոմեր եմ փչել, քանի որ դեռ կեսգիշերին ընկերուհիներս եկել էին շնորհավորելու ինձ, եւ այդ ժամանակ էլ փչեցի առաջին տորթի մոմերը»։
Rippi-ն
Ռիփփին չի սիրում բարձրաձայնել իր տարիքը.«Ինձ թվում է՝ չարժի նշել, թող գաղտնիք մնա:)»,- ասել է նա ու հավելել, որ չնայած մեծանալուն` տխրելու առիթներ չի փնտրում.«Իմ ծննդյան օրը հիմնականում ձյուն է լինում, ինչը շատ եմ սիրում, իսկ այս տարի տաք ու պայծառ եղանակ էր։ Օրինակ՝ նախորդ տարի Մոսկվայում էի, քույրերս, ընկերներս ու բարեկամներս հավաքվել էին, բավական հետաքրքիր օր էր»։
Ինչպես հայտնել է դերասանուհին, «Դոմինո» սիթքոմի 2-րդ եթերաշրջանը կցուցադրվի մարտից, իսկ նկարահանումները կմեկնարկեն վաղը:
BRAVO.am
Լուսանկարները՝ Վարդան Պետրոսյանի եւ Rippi-ի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: