Այն, որ Rippi-ն այս շրջանում բնակվում եւ գործունեություն է ծավալում Մոսկվայում, BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է: Երգչուհին Ռուսաստանի մայրաքաղաքում բացի ելույթներ ունենալուց, խոհարարությամբ է զբաղվում. համենայն դեպս, այդ մասին էին հուշում նրա “ֆեյսբուքյան” գրառումները:):
Rippi-ն
Պարզվում է` Rippi-ն հյուրընկալվել է հայ-ռուսական “TV Arm Ru” հեռուստաալիքով հեռարձակվող խոհարարական հաղորդմանը, որի շրջանակում պատրաստել է խաշլամա.“Թեեւ առաջին փորձս էր, պատկերացրեք` վատ չստացվեց”, - մեզ հետ զրույցում նշել է նա` խոստովանելով, որ խոհանոցում հիմնականում լինում է սնվելու նպատակով.“Բայց երբեմն աղցաններ եմ պատրաստում”:
Rippi-ն` խոհարարական հաղորդման հյուր
Rippi-ն չժխտեց, որ խոհանոցում ձախողումներ էլ է ունեցել.“Իմ պատրաստած թխվածքները երբեմն ոչ ոք չէր փորձում. վախենում էին:)”:
Նա դժվարանում է առանձնացնել սիրելի ուտեստը, որովհետեւ այդ հարցում փոփոխական է.“Նախընտրում եմ ֆրանսիական, իտալական, իսպանական խոհանոց եւ որ ամենակարեւորն է` առողջ սնունդ”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Rippi-ի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: