“Sports Illustrated 2013 Swimsuit” օրացույցն արդեն վաճառքում է, ինչը նշանակում է հնարավորություն կա հիանալու հայտնի մոդելների նոր լուսանկարներով, որտեղ նրանք ամենատարբեր լողազգեստներով են:): Իրենց գեղեցիկ բարեմասնություններն այս անգամ ցուցադրել են Իրինա Ագդալը, Աննա Վյալիցինան, Էմիլի ԴիԴոնատոն, Սինթիա Դիքերն ու, իհարկե, Իրինա Շեյքը:
Իրինա Շեյքը
Չնայած` ամառային տրամադրություն ու ջերմություն փոխանցող “Sports Illustrated”-ի հատուկ թողարկման շապիկը զարդարել է Քեյթ Ափթոնը, բոլորի ուշադրության կենտրոնում է ու լուսանկարների առիթով հիացական խոսքեր ամենից շատ լսում է հայտնի ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի ընկերուհին` Իրինան:
Աննա Վյալիցինան
Նկարահանումներն իրականացվել են Իսպանիայում: Շեյքին հաջողվել է փոխանցել տեղացի կրքոտ գեղեցկուհիների էներգիան: Նա ցուցադրում է մի քանի լողազգեստ, հանդես է գալիս ճակատագրական կին Կարմենի կերպարով, որպես ցլամարտիկ էլ փորձում է սանձել կատաղած ցուլերին:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Sports Illustrated
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: