“The Beautified Project” ռոք-խումբն ուրախ է տեղեկացնել, որ հոկտեմբերի 21-ին Տիկնիկային թատրոնում տեղի կունենա իրենց երրորդ` “United we fall” ալբոմի շնորհանդեսը, որն, ավանդույթի համաձայն, կուղեկցվի համերգով.“Այդ օրն առաջին անգամ բեմից հնչեցնելու ենք CD-ում ընդգրկված բոլոր երգերը”,-BRAVO.am-ին տեղեկացրել է վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը:
"The Beautified Project" ռոք-խմբի նոր ձայնասկավառակի շապիկը
Նրա փոխանցմամբ` “United we fall”-ում ընդգրկված է 9 ստեղծագործություն` “Falling” (Bitterness of Loss), “Red Rivers”, “Save Me”, “Grey”, “Dark Cube”, “Black Wooden Nest”, “Broken Smile”, “My Own Bitter Requiem” եւ “Կիլիկիա”.“Վերջին գործը բոնուսային է: “Կիլիկիա”-ից բացի, “Antimatter”-ի հետ “Broken Smile”-ն է, որ ներկայացրել ենք տեսահոլովակով: Մինչեւ ալբոմի շնորհանդեսը պատրաստվում ենք “Save Me” երգի հոլովակի պրեմիերան իրականացնել”:
Մեզ հետ զրույցում ռոքերը պատմել է, որ ալբոմի գաղափարի հիմքում ներկայիս ֆինանսական վիճակն է.“United we fall` բոլորս պարտվել ենք: Ագահությունը, հարուստների ու աղքատների միջեւ ճեղքվածքն այնքան է մեծացել, որ ոչ ոք այլեւս ուրախ չէ”:
Հոկտեմբերի 21-ին Տիկնիկային թատրոնում տեղի կունենա “United we fall” ալբոմի համերգ-շնորհանդեսը
Ի դեպ, “United we fall”-ի գաղափարն արտահայտված է նաեւ ձայնասկավառակի շապիկին, որի հեղինակը դիզայներ, լուսանկարիչ Արվին Քոչարյանն է.“Պատկերված է 21-րդ դարի Եվան, ով արժանի չէ ապրել այս նյութական աշխարհում”:
Անդրե Սիմոնյանը նշել է, որ շնորհանդեսից օրեր անց` հոկտեմբեր 28-ին, “The Beautified Project”-ը մեկնելու է Եվրոպա` համերգային շրջագայության. “Հանդես կգանք նախ Վիեննայում, ապա Բեռլինում, գուցե Քյոլնում, հետո Վարշավայում եւ կրկին Վիեննայում. դեռեւս այսքանը:)”:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Արվին Քոչարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: