×


“The Beautified Project”. համերգներ Մոցարտի հայրենիքում եւ ռոքային “Կիլիկիա”

“The Beautified Project”-ն այս տարի համերգներ տվեց Մեծ Բրիտանիայում  , որտեղ էլ տղաներին հրավիրեցին հանդես գալ նաեւ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Ռոք-խումբն ընդունեց առաջարկը:):

“The Beautified Project”-ը համերգ է տվել Թբիլիսիում


Հայերի հնչեցրած երաժշտությունը լսելու համար “OST” ակումբում հավաքված հյուրերի մեծամասնությունը վիեննացիներ են եղել: “Համերգը շատ լավ անցավ: Հանդիպեցինք նաեւ տեղի հայ համայնքի հետ: Հետաքրքիր էր ռոք նվագել Մոցարտի հայրենիքում”,-BRAVO.am-ին պատմել է խմբի հիմնադիր եւ վոկալիստ Անդրե Սիմոնյանը:
 
“The Beautified Project”-ի անդամներն առաջին անգամ են այցելել Վիեննա` այնտեղ մնալով 5 օր: Տղաների առաջին երեք օրն անցել է փորձերի մեջ: Խմբին են միացել հարվածային գործիքներ նվագող անգլիացի Օլիվեր Հիփքինսը, բաս-կիթառահար Ֆելիպե Նեւեսը, ինչպես նաեւ  ջազ երգչուհի Անուշ Ափոյանը, որի հետ երկու դուետ են կատարել: Անդրեի խոսքերով` միայն վերջին` հինգերորդ օրն են ժամանակ ունեցել զբոսնել քաղաքով:):

“Հանդիսատեսի շարքում կային հյուրեր Անգլիայից ու Ֆրանսիայից, ովքեր հատուկ եկել էին ներկա գտնվելու մեր համերգին: Շատ մեծ անակնկալ էր մեզ համար ու շատ գնահատեցինք, որ գումար էին ծախսել ու մեկ այլ երկրից եկել մեզ լսելու’’,- ասել է երգիչը:

“The Beautified Project”-ի տղաները Վիեննայում


“The Beautified”-ի տղաները Վիեննայով չեն սահմանափակվել: Համերգային հաջորդ կայարանը Վրաստանում էր: Թբիլիսիում կայացել է տղաների “անփլագտ’’ համերգը: “Սիրում ենք համագործակցել տեղական երաժիշտների հետ: Բեմում մեզ միացան վրացի ջութակահարը, թավջութակահարն ու երգչուհին: Սա “Beautified” նախագիծ է, այնպես որ աշխատում ենք բաց ու ազատ մտածել’’,- նշել է Անդրեն:

Թբիլիսիում եւս խումբը հանդես է եկել մեկ համերգով: Տղաների խոսքերով` տոմսերը սպառվել են համերգից մի քանի օր առաջ: Վրաստանի մայրաքաղաքում գտնվելու ընթացքում խումբը  “Հայ Արտ”-ում հանդիպել է տեղի հայ երկրպագուների հետ, միջոցառման ընթացքում նաեւ մի քանի ստեղծագործություն հնչեցրել:

Անդրե Սիմոնյանը նախկինում եղել էր Թբիլիսիում. իր ամենից սիրելի մայրաքաղաքներից է: Տղաները հավանել են քաղաքն ու առաջիկայում պատրաստվում են համերգներով կրկին մեկնել: Նշենք, որ Երեւան վերադառնալուն պես խումբը մասնակցել է Երեւանում կայացած “Ռոքը հանուն կյանքի’’ համերգին:

“The Beautified Project”-ի համերգին


“The Beautified Project”-ի երկրպագուները, ինչպես երաժիշտներն են նշել, առաջիկայում հայերեն երգերի թող չսպասեն: Հիմա Առաջարկում ենք դիտել “Կիլիկիա” երգի` Ախթալայում նկարահանված տեսահոլովակը:  “Մեզ միշտ հարցնում են` ինչու չենք երգում հայերեն: Խնդիրը նրանում է, որ անգլերեն ավելի լավ ենք շարադրում մտքերը: Սակայն “Կիլիկիա’’ երգի բառերն արդեն գրված էին, մենք փոխել ենք միայն գործիքավորումը, որի հեղինակն է մեր կիթառահար Արմեն Շահվերդյանը”,- շեշտել է Անդրեն:

Խումբն այժմ աշխատում է արդեն երրորդ ձայնասկավառակի երգերի վրա` համագործակցելով նաեւ “St. Mongoose Entertainment”-ի հետ: Անդրեն նշել է` իրենք հայկական առաջին ռոք-խումբն են, որ պայմանագիր է կնքել ամերիկյան այս ընկերության հետ:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` The Beautified project խմբի անձնական արխիվից

Թոփ լուսանկարը` Արվին Քոչարյանի եւ "El Style" ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW