Դիջեյ Vakcina-ն 2013-ի օգոստոսի 5-ից վայելում է մայրության բերկրանքը: Նա որդու` Վիկտորի 1-ամյակի առթիվ երեւանյան սրճարաններից մեկում կազմակերպել էր մանկական խնջույք` հրավիրելով մտերիմներին, ընկերներին ու գործընկերներին, այդ թվում` երգչուհիներ Նելլիին, Մարինե Հակոբյանին, հաղորդավարներ Արման Մարգարյանին, Վահե Խանամիրյանին, Լիլիթ Մուրադյանին, Դիանա Մալենկոյին, դերասանուհի Նաիրա Մովսիսյանին եւ այլոց:
Դիջեյ Vakcina-ն` որդու հետ եւ Նելլին` դստեր հետ
Օրվա փոքրիկ հյուրերին սպասում էին ծաղրածուները, մուլտհերոսները, փուչիկներ, գունեղ քաղցրավենիք, տոնական տորթ եւ այլ անակնկալներ: Ինչպես Արուսիկն է դիմում որդուն` Վիկն ատամհատիկի ժամանակ գունեղ խաղալիքներից ընտրեց այն մեկը, որի մեջ գրված էր ՏՏ մասնագետ:):
Վահե Խանամիրյանը, Vakcina-ն` որդու հետ եւ Լիլիթ Մուրադյանը
Vakcina-ի համար ամենահուզիչը տորթի կտրման պահն էր, քանի որ այն իր տղայի տոնական առաջին տորթն էր.“Իմ եւ Վիկի` 2 ամսականից մինչեւ 40 տարեկան ընկեր-ընկերուհիների հետ բարի եւ ուրախ ժամանց ունեցանք:)”:
Արուսիկի խոսքով` որդին իր նման երաժշտության մեծ սիրահար է եւ երաժշտական բազմաթիվ խաղեր ու խաղալիքներ է նվեր ստացել.“Սիրում է հատկապես ջազ լսել. երբ նոր էր ծնվել, ջազ միացնելիս դեմքին ժպիտ ու երանության արտահայտություն էր հայտնվում:)”:
DJ Vakcina-ի որդու 1-ամյակին
Vakcina-ն շատ է ցանկանում, որ իր առաջնեկն ուժեղ ու առողջ լինի, նաեւ լավ մարդ ու ընկեր.“Թող նրա բոլոր երազանքներն իրականանան, իսկ ես կօգնեմ ինչով կարող եմ”:
BRAVO.am-ը Vakcina-ին եւ իր որդուն մաղթում է երազանքների իրականացում:):
BRAVO.am
Լուսանկարները` Vakcina-ի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: