Փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Varda-ն, նույն ինքը` Վարդանուշ Մարտիրոսյանը, նկարահանվել է էրոտիկ նոր ֆոտոշարքում` այս անգամ զարդարելով մոսկովյան “Live Interactive” ամսագրի էջերը: Ճակատագրական կնոջ կերպար ստեղծելու համար նա հանդես է գալիս վառ ներկած շուրթերով եւ խոր դեկոլտեով:
Varda-ն
“Մեկ այլ մարդ չեմ դարձել, բայց դադարել եմ ինքս ինձ նման լինել: Մտահոգություններս թաքցնում եմ բոլորից: Այս իրավիճակում հայտնվելու պատճառը, հավանաբար, այն հարաբերություններն էին, որոնցում ինձ կորցրի”,-ամսագրին տված հարցազրույցում նշել է պարուհին` շնորհակալություն հայտնելով ընկերուհիներին` Աննա Սեդոկովային եւ Նատաշա Ռուդովային, որոնց խորհուրդների շնորհիվ էլ հաղթահարել է ճգնաժամը:
Varda-ն
Varda-ն լուսանկարահանման ընթացքում կրել է իր հեղինակած ներքնազգեստներից մեկը, որը զարդարված է Սվարովսկի քարերով: Նա իր ուժերը փորձում է մոդելավորման ասպարեզում` ստեղծելով նաեւ լողազգեստների հավաքածուներ: Իսկ նմուշները ցուցադրում է հենց ինքը:):
BRAVO.am
Աղբյուրը` Varda-ի պաշտոնական կայք


×
12,476






