×


Varda-ի` էրոտիկայով համեմված երեւանյան համերգը

Մարտի 7-ին իրականացել է փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանի երազանքներից մեկը. գեղեցկուհին ելույթ է ունեցել հայ հանդիսատեսի առջեւ: “Աստվածուհի” խորագրով շոուն բալետի պարողների հետ նա ներկայացրել է  “Vivaldi Hall” ռեստորանում:

Varda-ի երեւանյան համերգին


Խոստացվածի պես, երեկոյի ընթացքում Varda-ն ներկաներին զարմացրել է իր պարային, ակրոբատիկ համարներով, որոնցից մեկն ուղեկցվել է կրակներով շոուով, անպակաս են եղել նաեւ վոկալային կատարումները:

Պարուհի Վարդանուշ Մարտիրոսյանը` Varda-ն


Համերգին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ Վարդանուշ Մարտիրոսյանն ասել էր, որ անակնկալ են միջոցառմանը ներկա տղամարդկանցից մեկին.“Էրոտիկ համար է լինելու, բայց թույլատրելի սահմանը չենք անցնի”: Եվ այսպես, Varda-ն եւ իր թիմի երկու աղջիկները պարել են դահլիճից հրավիրված տղամարդու համար, որի աչքերն էրոտիկ պարի ողջ ընթացքում փակված են եղել ժապավենով:

Varda-ի երեւանյան համերգին


Շոուի հյուրերի համար խաղարկություն է անցկացվել, հաղթողներին էլ մատուցվել են նվերներ: Ի դեպ, Varda-ի մասնակցութամբ շուոի ավարտից հետո երեկոն չի ավարտվել, այլ շարունակվել է մինչեւ ուշ գիշեր` Dj-ի մատուցած երաժշտությամբ ու ներկաների պարերով:

Varda-ի երեւանյան համերգին


Varda-ն “Vivaldi Hall” ռեստորանում ելույթ կունենա նաեւ այսօր եւ վաղը: Պարուհու երեւանյան համերգների կազմակերպիչը “Luxury”-ն է:  

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW