×


Wiwibloggs. “Արամը կարծես կանգնած լինի հսկայական արեւի վրա”

BRAVO.am-ը տեղեկացրել է, որ հայաստանյան պատվիրակությունն արդեն մեկնել է “Եվրատեսիլ 2014”-ը հյուրընկալող Կոպենհագեն: Այսօր “B&W Hallerne” համերգասրահում տեղի է ունեցել Արամ MP3-ի առաջին փորձը:

Հայաստանյան պատվիրակությունը Կոպենհագենում է

Այսօր տեղի է ունեցել Արամ MP3-ի առաջին փորձը "եվրատեսիլյան" բեմում


Համաեվրոպական մրցույթը լուսաբանող Wiwibloggs հայտնի կայքի հեղինակ Ուիլյամ Լի Ադամսը, անդրադառնալով մեր մասնակցի ելույթին, նշել է, որ բեմում միայնակ կանգնած Արամը հիանալի է ներկայացել.“Նա ցույց տվեց, թե ինչու է բուքմեյքերների կողմից համարվում այս տարվա ֆավորիտ”:

Ուիլյամը հավանել է ոչ միայն լավ կատարումը, այլեւ երգիչ-հումորիստի բեմական պահվածքը.“Խորեոգրաֆիան պարզ է, բայց տպավորիչ: Որոշ դրվագներում Արամը MP3-ն թափահարում է թեւերը, եւ այնպիսի տպավորություն է, ասես սավառնում է երկնքում”:

Այսօր տեղի է ունեցել Արամ MP3-ի առաջին փորձը "եվրատեսիլյան" բեմում


Խոսելով լուսային եւ այլ էֆեկտների մասին` լրագրողը հետեւյալն է պատմել.“Երբ երգի ռիթմն արագանում է, բեմի գույները կապույտից վերափոխվում են կարմիրի, երկինքը դառնում է փայլող եւ լուսարձակող ծով: Իսկ վերջում ծովը վերածվում է կրակի, եւ Արամը կարծես կանգնած լինի հսկայական արեւի վրա”:

Առաջին համարի ներքո հանդես եկող մեր մասնակցի ելույթից փոքրիկ հատված կարող եք դիտել ստորեւ:

Պատրաստեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
Լուսանկարները` Eurovision.tv-ի եւ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW