×


“Zara”, “Oysho”, “Massimo Dutti”, “Bershka”, “Accessorize” եւ հայտնի այլ բրենդեր` “Dalma Garden Mall”-ում

Շոփինգի սիրահարների աչքը լույս:). Երեւանում բացվել է “Դալմա Գարդեն Մոլ” բազմաֆունկցիոնալ համալիրը` մեկ հարկի տակ ներկայացնելով համաշխարհային եւ տեղական մի շարք բրենդեր:

“Zara”, “Oysho”, “Massimo Dutti”, “Bershka”, “Accessorize” եւ հայտնի այլ բրենդեր` նորաբաց “Dalma Garden Mall”-ում


Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում` “Հրազդան” մարզադաշտի հարեւանությամբ գտնվող առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում տեղակայված խանութների թվում են “Zara”-ն, “Oysho”-ն, “Massimo Dutti”-ն, “Bershka”-ն, “Stradivarius”, “Pull & Bear”, “New Look”-ը “Marks and Spencer”-ը, “GAP”-ը, “Topshop/Topman”-ը, “Monsoon”-ը, “Accessorize”-ը: Սիրելի ապրանքանիշերիդ ցանկն առաջիկայում համալրվելու է:

“Ռեինկարնացիա” խումբը ելույթ է ունեցել “Դալմա Գարդեն Մոլ”-ի բացմանը


Ողջ աշխարհում հեղինակություն վայելող “Zara”-ի  հայ գնորդները նորաձեւ եւ գնային առումով բավական մատչելի բրենդի երեւանյան խանութում արդեն ուսումնասիրում են ներկայացված տեսականին ու գնումներ կատարում կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար նախատեսված առանձին սրահներից:):

Երեւանյան “Zara”-ում ներկայացված տեսականին


“Dalma Garden Mall”-ում բացվել է նաեւ հանրահայտ “Massimo Dutti” բրենդի խանութ-սրահը: Տղամարդկանց նորաձեւության այս բրենդն այժմ արդեն ներկայացնում է նաեւ կանանց համար նախատեսված նորաձեւ եւ բարձրորակ տեսականի` առօրյայից մինչեւ երեկոյան, ինչպես նաեւ մանկական հագուստ:

Բոլոր առիթների համար նախատեսված նորաձեւ աքսեսուարների սիրահարներն այլեւս հնարավորություն ունեն օգտվելու “Accessorize” բրիտանական բրենդի երեւանյան խանութից:

Վրացի երգիչ Դաթոն ելույթ է ունեցել “Դալմա Գարդեն Մոլ”-ի բացմանը


“Տաշիր գրուպ” ընկերությանը պատկանող “Dalma Garden Mall”-ում բացի հագուստի բուտիկներից, կան կենցաղային տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի սուպերմարկետ, շինարարական եւ տնտեսական ապրանքների հիպերմարկետ, կահույքի սրահ եւ հիպերմարկետ:

Բազմաֆունկցիոնալ համալիրի այցելուների ժամանցը կազմակերպելու համար նախատեսվում է բացել եռասրահ կինոթատրոն, բոուլինգի սրահ, մանկական թատրոն, իրականացվելու են հատուկ միջոցառումներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ, համերգներ: Կենտրոնում կան խաղահրապարակ, ինտերնետ-սրճարան, արագ սննդի կենտրոններ, ռեստորաններ:

“Massimo Dutti” խանութ-սրահում ներկայացված տեսականին


“Dalma Garden Mall” առեւտրի եւ ժամանցի կենտրոնի` երեկ տեղի ունեցած հանդիսավոր բացումն ուղեկցվել է շոու-ծրագրով, որի շրջանակում ելույթ են ունեցել “Ռեինկարնացիա” խումբը, Հասմիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Ինգա, Անուշ Արշակյանները եւ ուրիշներ, ինչպես նաեւ վրացի երգիչ Դաթոն ու ռուսական “Բլեստյաշչիե” խումբը:  

BRAVO.am
Լուսանկարները` Mana Litta-ի եւ 
Արգինե Մինասյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW