×


«Անակնկալի եկա սցենարը կարդալիս». Ռոզի Ավետիսովան` Սոս Ջանիբեկյանի եւ մյուսների հետ նոր նախագծի մասին

Ռոզի Ավետիսովան այս շրջանում նկարահանվում է միանգամից երկու նախագծում: Դրանց մանրամասները դերասանուհին վստահել է BRAVO.am-ին, պատմել նոր կերպարների մասին եւ լուսանկարներ տրամադրել նկարահանման հրապարակից:

«Հոկտեմբերին Առաջին ալիքի եթերում կլինի նոր՝ «Անատոլիական պատմություն» 16 մասանոց հեռուստանովելը, որը գրվել է Մարկ Արենի համանուն գործի հիման վրա»,-նշել է Ռոզին եւ հավելել.«Շատ ծավալուն նախագիծ է, շուրջ 190 կերպար կա: Վստահ եմ՝ հետաքրքիր հեռուստաֆիլմ է լինելու. ներկայացվում է հայերի եւ թուրքերի հարաբերությունները, Ցեղասպանության հետեւանքները, երբ մարդիկ ոչ իրենց կամքով դառնում են դրա զոհը, նրանք ընտրություն չունեն, եւ դա նրանց հիմնական ողբերգությունն է»:

«Անատոլիական պատմություն» հեռուստաֆիլմի նկարահանումներին



Նոր նախագծի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, սցենարը գրել է Անահիտ Աղասարյանը: Դերասանական խմբում են Սերժ Ավետիքյանը, Սոս Ջանիբեկյանը, Արաքսյա Մելիքյանը, Խորեն Լեւոնյանը, Լուիզա Ղամբարյանը եւ այլք:

Ռոզին մարմնավորում է թուրք հերոսուհու, ում անունը Տյոտկան է.«Ինձ համար նա սիրո եւ հնազանդության մարմնացում է: Շատ ուրախ եմ, որ Հրաչն այդ կերպարում ինձ է տեսել, քանի որ ամեն օր չես խաղում մի բան, որը սրտովդ է: Շատ չեմ ցանկանա խոսել հերոսուհուս եւ սյուժեի մասին, կուզեմ, որ անսպասելի լինի հեռուստադիտողի համար այնպես, ինչպես ես անակնկալի եկա սցենարը կարդալիս: Իսկապես, շատ հուզիչ պատմություն է, որն անտարբեր չի թողնի»:

«Անատոլիական պատմություն» հեռուստաֆիլմի նկարահանումներին



Դերասանուհին նկարահանվում է նաեւ նոր՝ «ՀայLevel» յութուբյան սիթքոմում: «Նկարահանվում եմ Հովհաննես Դավթյանի եւ Վահագն Գալստյանի հետ: Մարմնավորում եմ Ալինային: Ոչ միայն արդյունքն է ծիծաղելի լինում, այլեւ ընթացքը: Ինձ համար սիթքոմի ամենահետաքրքիր կողմը հենց այն է, որ ընթացքում ծնվում են նոր իրավիճակներ, իմպրովիզներ են լինում, եւ մթնոլորտը շատ ծիծաղելի է»,-պատմել է Ռոզին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Ռոզի Ավետիսովայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport