×


«Անհապաղ վիրահատություն էր անհրաժեշտ». Գարիկի կինը՝ նրա առողջական վիճակի մասին

Գարիկ Պապոյանը վիրահատությունից հետո իրեն լավ է զգում։ Այս մասին Ինստագրամի իր էջում հայտնել է նրա կինը՝ Մարիաննա Վարդանյանը:

«Ամուսնուս հետ արդեն ամեն ինչ նորմալ է: Սպորտային վնասվածք ուներ, որը տարիների ընթացքում վերաճել էր մեծ խնդրի եւ ենթակա էր անհապաղ վիրահատության։ Փառք Աստծո, ամեն ինչ արդեն կարգին է։ Շնորհակալություն անհանգստության համար»,-նշել է նա:

Օրեր առաջ Երեւանում հումորիստ-երաժիշտը ողնաշարի վիրահատության է ենթարկվել, իսկ բարեհաջող արդյունքի մասին տեղեկացրել է Ինստագրամի իր էջում՝ «Story» բաժնում լուսանկար ու տեսանյութեր տեղադրելով, որոնցում քայլում է բժիշկների օգնությամբ:

Գարիկն ապաքինվում է


«Արդեն լավ եմ: Վաղվանից սկսում եմ նորից քայլել սովորել»,-գրել է Գարիկը:

Հումորիստ-երաժիշտը վերականգնողական փուլում է, որոշակի դադարից ու ապաքինվելուց հետո կշարունակի նկարահանումները։

BRAVO.am
Լուսանկարները` Գարիկի եւ Մարիաննայի ինսթագրամյան էջերից

Կարդալ ավելին

Quality Sign BW