×


«Աշխատանքից այդքան չես ձանձրանում, որքան երկար հանգստից». Լիլի Սարգսյանը դեռ Դուբայում է

Լիլի Սարգսյանի կարճատեւ այցն ԱՄԷ վերածվել է երկարատեւ բնակության: «Միսս Արմենիա 2017» տիտղոսակիրը շուրջ 8 ամիս է՝ այնտեղ է:

«Շատ երկար ժամանակ է, երբ քո նախատեսածը միայն մեկ շաբաթ էր: Կարանտինի պատճառով չկարողացա վերադառնալ, ինչպես շատերն այդ շրջանում: Կարծում եմ՝ շուտով կլինեմ Երեւանում: Դեռեւս չեմ կարող ինչ-ինչ պատճառներով: Ընկերուհուս հետ եմ այստեղ: Աշխատանքից այդքան չես ձանձրանում, որքան երկար հանգստից»,-BARVO.am-ին ասել է Լիլին:

Լիլի Սարգսյանը


Շատ չի սրտնեղում, քանի որ սիրում է տաք եղանակ, արեւ եւ ծով, հաճախ է լուսանկարվում, սակայն, ինչպես նշել է, մի շարք վայրերից ունի լուսանկարներ, որոնք չի հրապարակել:

Լիլի Սարգսյանը


«Այստեղ միայն լողափ, առեւտրի կենտրոն եւ ժամանցի վայրեր են, որեւիցե ուրիշ արտառոց վայրեր չեմ նկատել, այցելել: Միայն փողոցներով եւ գեղեցիկ կառույցներով արդեն իսկ հետաքրքիր է քաղաքը: Ինչ էլ լինի, սա իմ հողն ու ջուրը չէ: Կարոտել եմ Հայաստանը, հայկական սնունդը, աշխատանքս եւ իմ ընտանիքին»,-նշել է մոդելը:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլի Սարգսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին