×


«Դա կնոջս ցանկությունն էր». Ծնվել է Դավիթ Սեխպեյանի երկրորդ երեխան

Գլենդելաբնակ դերասան Դավիթ Սեխպեյանի ընտանիքի համար դեկտեմբերի 19-ն այսուհետ կրկնակի տոնական է: Կնոջ՝ Նարինե Պողոսյանի ծննդյան օրը լույս աշխարհ է եկել զույգի երկրորդ երեխան: Նարինեն ամուսնուն որդի է պարգեւել:

«Թոթոլ տղա ենք ունեցել, ում կնոջս ցանկությամբ Դավիթ ենք անվանակոչել: Հղիության առաջին ամիսներին Նարինեն Աստծուն խնդրում էր տղա պարգեւել մեզ, ու երբ իմացանք սեռն, ինձ խնդրեց՝ իրեն թողնեմ անվան ընտրությունը, ինչն էլ սիրով արեցի: Այսօր, երբ փաստաթղթերն էինք ձեւակերպում, ասաց՝ ցանկանում է, որ Դավիթ անունը տանք երեխային: Անկեղծ կլինեմ՝ շատ շոյված էի»,-BRAVO.am-ին ասել է երջանիկ հայրիկը:

Դավիթ Սեխպեյանի ընտանիքը


Քրոջ եւ եղբոր հանդիպումը հուզել է ծնողներին.«Մտածում էի՝ աղջիկս կխանդի, ագրեսիվ կվերաբերվի եղբորը, բայց լրիվ հակառակ վերաբերմունքը ցույց տվեց: Մեծ քրոջը բնորոշ հոգատարությամբ մոտեցավ, գրկեց ու քնքշությամբ շոյեց գլուխը»,- նշել է Դավիթը:

Նորածնի անկյունը մայրիկն ամիսներ առաջ է պատրաստել.«Կնոջս երազանքն էր ինձ տղա պարգեւելը: Փոքրիկի սեռն իմանալուց հետո ոգեւորությամբ գործի անցավ: Դեռ ամիսներ առաջ բոլոր անհրաժեշտ իրերը գնել է ու խնամքով դասավորել: Մեր տունը սպասում է մեր տղային»,- եզրափակել է նա:

Նարինե Պողոսյանը


BRAVO.am-ը անհոգ մանկություն է ցանկանում կրտսեր Դավիթին եւ աշխարհի բոլոր բալիկներին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Դավիթ Սեխպեյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին