×


«Դրանց մասին դեռ կլռեմ». Ժաննա Վելիցյանի նոր ֆոտոշարքն ու հրաշալի տարին

Ժաննա Վելիցյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին: Համազգային թատրոնի դերասանուհու հետ ամփոփել ենք տարին, խոսել հեռուստատեսային նոր դերի մասին, եւ ոչ միայն:

Ժաննա Վելիցյանը



«Ես սիրում եմ այն Ամանորը, որից մանդարինի ու պոպոքի հոտ էր գալիս, այն Ամանորը, որի ժամանակ նվերները գտնում էինք ոչ թե տոնածառի տակ դրված, այլ՝ դրսի պատուհանից կախված: Հիմա այդպես չի, բայց միեւնույն է՝ սիրելի ու սիրուն տոն է»,-ասել է Ժաննան եւ ավելացրել, որ հավատում է Ամանորի հրաշքներին.«Հավատում եմ, ոչ թե որովհետեւ վարդագույն ակնոցներով եմ նայում կյանքին, այլ որովհետեւ հրաշքներ իսկապես լինում են:)»:


2019-ն իր համար վերելքներով ու վայրէջքներով, ուրախություններով ու տխրություններով, կորուստներով ու ձեռքբերումներով տարի էր.«Եվ եթե ամփոփեմ, ապա հրաշալի տարի էր: 2020-ից ակնկալիքներս շատ ավելի են, բայց դրանց մասին դեռ կլռեմ:)»:

Ժաննա Վելիցյանը



Դերասանուհին այս շրջանում հանդես է գալիս նոր՝ «Սիրուն Սոնա» սերիալում.«Ինձ վստահվել է Մարիամի կերպարը, ով Սոնայի ընկերուհին է: Մասնակցել էի Ելենա Արշակյանի հայտարարած քասթինգին եւ փորձել մի քանի կերպար միաժամանակ: Նկարահանվում եմ Անահիտ Քոչարյանի, Շուշաննա Թովմասյանի, Նորայր Եղյանի եւ հայտնի ու սիրված այլ դերասանների հետ: Նկարահանումներն անցնում են հրաշալի: Թեեւ տեսարաններիս մեծամասնությունը նկարվում է դրսում` ցրտին, բայց մթնոլորտը շատ դրական է եւ տաքուկ»,-պատմել է նա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Adams Photoroom-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին